Արարատ լեռը համարվում է աշխարհի 5000 մետրից բարձր ամենահասանելի լեռներից մեկը, որը կատարյալ է որպես առաջին մեծ բարձրության մարտահրավեր՝ ինչպես արշավական խմբերի, այնպես էլ 3000-4000 մետր բարձրությամբ արշավային փորձ ունեցող անհատների համար։
Սակայն «հասանելի» չի նշանակում «հեշտ». վերելքի հաջողությունը կախված է ֆիզիկական պատրաստվածությունից, արշավներին ակտիվ մասնակցելուց, ակլիմատիզացիայից և գույքի ճիշտ ընտրությունից։
ԵՐԹՈՒՂԻ |5 ՕՐ
Երևան → Կարս → Դոգուբայազիտ
Օր 1
Երևանից կուղևորվենք հայ-վրացական սահման, որից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Կարս, որտեղ կտեսնենք Սուրբ Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Եղիշե Չարենցի տան պատմական մնացորդները:
Այդ ամենից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Դոգուբայազիտ՝ Արարատ լեռան ստորոտում գտնվող քաղաքը։
Գիշերակաց - Դոգուբայազիտում գտնվող հյուրանոցում։
Վերելք դեպի առաջին ճամբար
Օր 2
3400 մ՝ բազային ճամբար
Առավոտյան կուղևորվենք դեպի Արարատ լեռան ստորոտ։ Կանգ կառենք մոտ 2400 մետր բարձրության վրա, որտեղից էլ կսկսվի մեր արշավը։
Ճանապարհը դեպի Բազային ճամբար հիմնականում տևում է մոտ 4–5 ժամ՝ աստիճանաբար բարձրանալով մինչև 3400 մետր բարձրություն։
Ճամբարը գտնվում է Արարատ լեռան լանջերին, որտեղից բացվում են անմոռանալի տեսարաններ։
Վրանային ճամբարում տեղավորվելուց և հանգստանալուց հետո կունենանք հագեցած ընթրիք։
Ամբողջ ընթացքում ծանր իրերը տեղափոխելու են ձիերը, քայլելու ենք միայն փոքր ուսապարկերով։
Գիշերակաց - վրանային ճամբարում (3400 մ)։
Վերելք դեպի Երկրորդ ճամբար
Օր 3
Նախաճաշից հետո կսկսենք արշավը Բազային ճամբարից (3400 մ) դեպի Երկրորդ ճամբար, որը գտնվում է 4200 մետր բարձրության վրա։
Ճանապարհը կտևի մոտ 4-5 ժամ։
Երկրորդ ճամբար հասնելուն պես կտեղավորվենք վրաններում, ավելի ուշ տեղացի ուղեկցորդները մեզ կտրամադրեն կատվիկներ (Кошки) և կանցկացնեն դրանք օգտագործելու վերաբերյալ համառոտ ինստրուկտաժ։
Ընթրիքից հետո կպատրաստվենք քնելուն՝ վերելքից առաջ լավ հանգստանալու համար։
Գիշերակաց - վրաններում է՝ 4200 մ բարձրության վրա։
Վերելք Արարատի գագաթ
Օր 4
Արթնանալուն պես կնախաճաշենք, որից հետո՝ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, կսկսենք վերելքը դեպի գագաթ։
Վերելքը Երկրորդ ճամբարից (4200 մ) մինչև գագաթ տևում է մոտ 6-7 ժամ։
Ճանապարհին մեր առջև կբացվի հիանալի տեսարան՝ Արարատ լեռան ստվերը։ Գագաթին մնալու ժամանակը կախված է եղանակային պայմաններից և կարող է տևել 10 րոպեից մինչև մեկ ժամ։
Գագաթին տոնելուց հետո կիջնենք Երկրորդ ճամբար, գույքը հավաքելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Բազային ճամբար (3200 մ)՝ ընթրիքի և հանգստի համար։
Գիշերակաց - վրաններում՝ Բազային ճամբարում (3200 մ)։
Օր 5
Գինը մեկ անձի համար
-
Երկտեղանոց սենյակի համար
-
Մեկտեղանոց սենյակի համար
Հաճախ տրվող հարցեր