Բարի գալուստ Trailo, որտեղ արկածների հանդեպ սերը հանդիպում է համաշխարհային մակարդակի ճամփորդական փորձառություններին:
Trailo-ն կազմակերպում է արտերկրյա տուրեր, դժվար հասանելի, բայց ամենագեղեցիկ և տպավորիչ վայրերում, ինչպիսիք են Պատագոնիան, Այլասկան, Դոլոմիտները, Կամչատկան` լրացնելով քայլարշավները տեղանքի մշակույթի, կրոնի և խոհանոցի հետ ծանոթությամբ:
Մասնակցել կարող են և՛ սկսնակ, և՛ արշավային փորձ ունեցող անձինք, քանի որ մեծ բարձունքներ հաղթահարել նախատեսված չէ:
Մեր նպատակն է ձեզ ուղեկցել դեպի ճանապարհորդություններ, որոնք տարբերվում են սովորականից:
ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ
ԻՆՉՈՒ
ԸՆՏՐԵԼ ՄԵԶ
Անկախ նրանից, թե դուք երազում եք լեռներ բարձրանալ, թե փնտրում եք հանգիստը վայելելու այլ տարբերակ , Trailo-ն պատրաստ է իրականություն դարձնել ձեր երազանքը:
Եկեք ուսումնասիրելու աշխարհը մեզ հետ, դարձնելով կյանքը անմոռանալի։
ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ունենալով զբոսավարի ավելի քան 12 տարվա փորձ՝ Մհեր Ավետիսյանը դարձել է Հայաստանի և նրա սահմաններից դուրս ակտիվ հանգստի գիտակ:
Լինելով Trailo-ի հիմնադիրը՝ Մհերը լեռների հանդեպ իր վաղեմի սերը վերածել է ընկերության, որն առաջարկում է բարձրակարգ արշավներ:
Մհերի ճանապարհորդությունը սկսվեց Հայաստանի բարձրադիր վայրերում, որտեղ նա բարելավում էր իր գիտելիքները՝ անթիվ խմբեր անցկացնելով տարածաշրջանի հիացնող, բայց միևնույն ժամանակ բարդ լեռներով:
Տեղանքի մասին նրա գիտելիքները և ցանկացած իրավիճակում լուծում գտնելու ունակությունը, նրան դարձրել են հուսալի ուղեկցորդ ինչպես սկսնակ արշավականների, այնպես էլ փորձառու ալպինիստների համար:
Նրա գործնական մոտեցմամբ, մանրուքների նկատմամբ ուշադրությամբ և հոգատարության շնորհիվ, նա վաստակել է վստահություն ամբողջ աշխարհի հաճախորդների կողմից:
Մհերը շարունակում է ընդլայնել արկածային ճանապարհորդության սահմանները՝ միշտ ձգտելով առաջարկել այնպիսի ուղևորություն, որը ձեզ հետ կմնա երկար ժամանակ տուն վերադառնալուց հետո: