վերելք ԱՐԱՐԱՏ ԼԵՌ

Արարատ լեռը համարվում է աշխարհի 5000 մետրից բարձր ամենահասանելի լեռներից մեկը, որը կատարյալ է որպես առաջին մեծ բարձրության մարտահրավեր՝ ինչպես արշավական խմբերի, այնպես էլ 3000-4000 մետր բարձրությամբ արշավային փորձ ունեցող անհատների համար։

Սակայն «հասանելի» չի նշանակում «հեշտ». վերելքի հաջողությունը կախված է ֆիզիկական պատրաստվածությունից, արշավներին ակտիվ մասնակցելուց, ակլիմատիզացիայից և գույքի ճիշտ ընտրությունից։

ԵՐԹՈՒՂԻ |7 ՕՐ

Երևան → Անի → Դոգուբայազիտ

Օր 1

Այցելություն Անի՝ Բագրատունիների մայրաքաղաք

Երևանից կուղևորվենք հայ-վրացական սահման, որից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Թուրքիա։

Ճանապարհին կանգ կառնենք Անիում՝ Բագրատունիների միջնադարյան մայրաքաղաքում, որպեսզի ուսումնասիրենք Արփա գետի կիրճը, տպավորիչ ավերակներն ու հնագույն եկեղեցիները։

Այդ ամենից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Դոգուբայազիտ՝ Արարատ լեռան ստորոտում գտնվող քաղաքը։

Գիշերակաց - Դոգուբայազիտում գտնվող հյուրանոցում։

Վերելք դեպի առաջին ճամբար

Օր 2

3400 մ՝ բազային ճամբար

Առավոտյան կուղևորվենք դեպի Արարատ լեռան ստորոտ։ Կանգ կառենք մոտ 2400 մետր բարձրության վրա, որտեղից էլ կսկսվի մեր արշավը։

Ճանապարհը դեպի Բազային ճամբար հիմնականում տևում է մոտ 4–5 ժամ՝ աստիճանաբար բարձրանալով մինչև 3400 մետր բարձրություն։

Ճամբարը գտնվում է Արարատ լեռան լանջերին, որտեղից բացվում են անմոռանալի տեսարաններ։

Վրանային ճամբարում տեղավորվելուց և հանգստանալուց հետո կունենանք հագեցած ընթրիք։

Ամբողջ ընթացքում ծանր իրերը տեղափոխելու են ձիերը, քայլելու ենք միայն փոքր ուսապարկերով։

Գիշերակաց - վրանային ճամբարում (3400 մ)։

Վերելք դեպի Երկրորդ ճամբար

Օր 3

4200 մ՝ Երկրորդ ճամբար

Նախաճաշից հետո կսկսենք արշավը Բազային ճամբարից (3400 մ) դեպի Երկրորդ ճամբար, որը գտնվում է 4200 մետր բարձրության վրա։

Ճանապարհը կտևի մոտ 4-5 ժամ։

Երկրորդ ճամբար հասնելուն պես կտեղավորվենք վրաններում, ավելի ուշ տեղացի ուղեկցորդները մեզ կտրամադրեն կատվիկներ (Кошки) և կանցկացնեն դրանք օգտագործելու վերաբերյալ համառոտ ինստրուկտաժ։

Ընթրիքից հետո կպատրաստվենք քնելուն՝ վերելքից առաջ լավ հանգստանալու համար։

Գիշերակաց - վրաններում է՝ 4200 մ բարձրության վրա։

Վերելք Արարատի գագաթ

Օր 4

5165 մ՝ գագաթ

Արթնանալուն պես կնախաճաշենք, որից հետո՝ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, կսկսենք վերելքը դեպի գագաթ։

Վերելքը Երկրորդ ճամբարից (4200 մ) մինչև գագաթ տևում է մոտ 6-7 ժամ։

Ճանապարհին մեր առջև կբացվի հիանալի տեսարան՝ Արարատ լեռան ստվերը։ Գագաթին մնալու ժամանակը կախված է եղանակային պայմաններից և կարող է տևել 10 րոպեից մինչև մեկ ժամ։

Գագաթին տոնելուց հետո կիջնենք Երկրորդ ճամբար, գույքը հավաքելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Բազային ճամբար (3200 մ)՝ ընթրիքի և հանգստի համար։

Գիշերակաց - վրաններում՝ Բազային ճամբարում (3200 մ)։

Վերադարձ Դոգուբայազիտ

Օր 5

Հանգիստ

Նախաճաշից հետո կիջնենք մինչև 2200 մետր բարձրություն, որտեղ մեզ կսպասի միկրոավտոբուս՝ Դոգուբայազիտ տեղափոխվելու համար։

Ցերեկը կարող եք անցկացնել հյուրանոցում՝ հանգստանալ, լոգանք ընդունել և ժամանակ անցկացնել քաղաքում՝ Արարատ լեռան վրա տեղի ունեցած արկածներից հետո։

Երեկոյան կունենանք տոնական ընթրիք։

Գիշերակաց - Դոգուբայազիտում գտնվող հյուրանոցում։

Բացահայտում ենք Վանը

Օր 6

Բերկրիի ջրվեժ, Վանի բերդ, Վանա կատուներ և Աղթամար կղզի

Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Վան։

Առաջին կանգառը կլինի Բերկրիի ջրվեժը, այնուհետև կայցելենք Վանի բերդ (կամ՝ Վանի ամրոց), որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Վանա լիճ, կուսումնասիրենք հին քաղաքային տարածքի պատմական ավերակները։

Հնարավորություն կուենենանք տեսնելու Վանա կատուներին, որոնք հայտնի են իրենց տարբերվող աչքերով։

Օրվա երկրորդ կեսին մոտորանավակով կմեկնենք Աղթամար կղզի, կայցելենք Սուրբ Խաչ եկեղեցի։

Ցանկության դեպքում կարող եք լողալ Վանա լճի մաքուր փիրուզագույն ջրերում։

Երեկոյան կվերադառնանք Դոգուբայազիտ։

Գիշերակաց - Դոգուբայազիտում գտնվող հյուրանոցում։

Դոգուբայազիտ→ Կարս→ Երևան

Օր 7

Կարս՝ Սուրբ Առաքելոց վանք

Նախաճաշից հետո կգնանք Կարս, որտեղ կտեսնենք Սուրբ Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Եղիշե Չարենցի տան պատմական մնացորդները:

Տեսարժան վայրերը դիտելուց հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Երևան՝ ավարտելով մեր ճանապարհորդությունը։

Ներառված է
  • Բժշկական և ճամփորդական ապահովագրություն
  • Վիզա
  • Հյուրանոց՝ նախաճաշով
  • Տրանսֆերներ
  • Վրանային ճամբարում անհրաժեշտ գույք
  • 3 անգամյա սնունդ վրանային ճամբարում
  • Տեղացի գիդի ծառայություն
  • Հայ ուղեկցորդի ծառայություն
  • Բեռնակիր ձիերի ծառայություն
  • Մուտքի տոմսեր
Ներառված չէ
  • Սնունդ՝ քաղաքային օրերի ընթացքում

Գինը մեկ անձի համար

Մենք առաջարկում ենք երկու փաթեթ
  • -

    Երկտեղանոց սենյակի համար

  • -

    Մեկտեղանոց սենյակի համար

Հաճախ տրվող հարցեր