10 պատճառ, թե ինչու Արարատ պետք է բարձրանալ հենց Trailo-ի հետ
10 պատճառ, թե ինչու Արարատ պետք է բարձրանալ հենց Trailo-ի հետ
Մեր խմբերը բաղկացած են լինում մինչև 12 մասնակցից,
ինչի շնորհիվ ապահովում ենք անհատական մոտեցում, ճկունություն
և բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր մասնակցի համար։
Փորձառու հայ ուղեկցորդից բացի, մեզ կուղեկցի տեղացի լիցենզավորված անգլախոս ուղեկցորդը՝ ապահովելով անվտանգ և կազմակերպված ընթացքը։
Տուրի մեջ ներառել ենք վիզայի արժեքը՝ մեր մասնակիցներին լրացուցիչ ծախսերից և ժամանակի ավելորդ կորստից ազատելու համար։
Մեր մասնակիցների համար կնքում ենք հատուկ ապահովագրություն,
որը գործում է Վրաստանում և Թուրքիայում՝ ներառելով բոլոր
սպորտային ռիսկերը։
Սա հատկապես կարևոր է, եթե մասնակցելու եք արշավների այլ երկրում։
Գագաթից իջնելուց հետո՝ նույն օրը, ևս մեկ գիշեր բազային ճամբարում անցկացնելու փոխարեն,
մեր խումբը 4x4 ամենագնացներով կվերադառնա Դոգուբայազիտում գտնվող հարմարավետ հյուրանոց։
Ընտրել ենք տարածաշրջանի լավագույն հյուրանոցը, որն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ հանգստի և հաճելի ժամանցի համար։
Սենյակները նախատեսված են լինելու մեկ կամ երկու անձի համար։
Տուրի արժեքում ներառել ենք բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը՝ մեր մասնակիցներին լրացուցիչ ծախսերից և ժամանակի ավելորդ վատնումից ազատելու համար։
Վրանային ճամբարում ապահովում ենք սովորականից ավելի հարմարավետ ներքնակներ, վրաններ և ջերմ հյուրընկալություն՝ լեռներում հանգիստը հնարավորինս հաճելի դարձնելու համար։
Տուրի փաթեթում ներառել ենք նաև այցելություն համամ՝ ավանդական արևելյան բաղնիք, որը կօգնի հանգստանալ, թուլացնել մկանները և վերականգնել ուժերը վերելքից հետո։
Տեղաշարժվում ենք հարմարավետ Sprinter միկրոավտոբուսով՝ փորձառու վարորդի ուղեկցությամբ։
Մեքենան ապահովված է հարմարավետ նստատեղերով։
Տրանսֆերի ընթացքում բոլոր մասնակիցների համար մեքենայում կլինի շշալցված խմելու ջուր։
Վրանային ճամբարում ապահովում ենք սովորականից ավելի հարմարավետ ներքնակներ, վրաններ և ջերմ հյուրընկալություն՝ լեռներում հանգիստը հնարավորինս հաճելի դարձնելու համար։
2027 թվականի օգոստոսին կրկին կազմակերպում ենք խմբային տուր դեպի Արարատ լեռ։
Տուրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումով։
Տեղերը շատ քիչ են, այնպես որ շտապեք գրանցվել։