Բարի գալուստ Կամչատկա!
Պատկերացրեք ակտիվ հրաբուխներ, վարար գետեր և անսահման դաշտեր․ հենց այստեղ է բնությունը ցույց տալիս իր հզորությունը։
Կամչատկայում կտեսնեք երկրագնդի հնագույն ուժերի և վայրի բնության միաձուլումը:
Տեսնելով լավայի դաշտեր, գեյզերներ, սապատավոր կետեր, գորշ արջեր՝ կունենաք անմոռանալի բացահայտումներ և հիասքանչ պահեր։
Կամչատկայում ամբողջովին կզգաք իրական ազատությունը։
ԵՐԹՈՒՂԻ |10 ՕՐ
Ժամանում Կամչատկայի մայրաքաղաք՝ Պետրոպավլովսկ
Օր 1
Երեկոյան կվերադառնանք հյուրանոց՝ հանգստանալու և հաջորդ օրվան պատրաստվելու համար։
Գիշերակաց - Պետրոպավլովսկ Կամչատսկի
Ուղևորություն դեպի Պլոսկի Տոլբաչիկ հրաբուխ
Օր 2
Ճանապարհ դեպի Կամչատկայի հրաշալիքներից մեկը
Այս օրը կզգանք Կամչատկայի իրական ոգին և կստանանք անմոռանալի տպավորություններ։
Գիշերակաց - Տոլբաչիկ բազային ճամբար
Տոլբաչիկ հրաբուխ
Օր 3
Գիշերակաց - Տոլբաչիկ բազային ճամբար
Երրորդ օրը կքայլենք դեպի Տոլբաչիկ հրաբուխ, որը հայտնի է իր վերջին ժայթքումներով։
Բարձրանալու ընթացքում կբացվեն անմոռանալի տեսարաններ դեպի մագմատիկ լանդշաֆտներ և խառնարաններ:
Այս վերելքը միջին բարդության է, այն ձեզնից կպահանջի մի փոքր ուժ և համբերություն։
Գիդի ուղեկցությամբ կկարողանաք ուսումնասիրել հրաբխային շրջանի տարբեր տարածքներ և տեսնել վերջին ժայթքումների հետքերը։
Այս օրը կլինի հատուկ նրանց համար, ովքեր փնտրում են նոր էմոցիաներ և ցանկանում են զգալ բնության ուժը՝ տարածաշրջանի ամենաակտիվ հրաբխի վրա:
Տոլբաչիկ հրաբխի բազային ճամբարից մինչև խառնարան երթուղու հեռավորությունը 17կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1100մ։
Կախված եղանակային պայմաններից և խմբի ֆիզիկական պատրաստվածությունից կարող ենք երթուղին շարունակել մինչև լեռան գագաթ (երթուղի 25կմ, հարաբերական բարձրություն՝ 1600մ)։
Գիշերակաց - Տոլբաչիկ բազային ճամբար
Լավայի դաշտերը
Օր 4
Տրանսֆեր - 1 ժամ
Քայլք - 5կմԳիշերակաց - Տոլբաչիկ բազային ճամբար
Տուրի չորրորդ օրը կնվիրենք լավայի դաշտերի և ժայթքման հետևանքների հետազոտությանը։
Կքայլենք լավայի դաշտերով, որոնք ձևավորվել են 2012-2013 թվականների ժայթքման արդյունքում։
Հաջորդիվ կուղևորվենք դեպի մեռած անտառ, որը գոյացել է 1975-1976 թվականների աղետալի ժայթքումներից։
Այս վայրը հիշեցնում է բնության կործանարար ուժի մասին, իսկ մոխրացած ծառերը կանգնած են որպես այդ իրադարձությունների լուռ վկաներ:
Այստեղ կունենանք եզակի հնարավորություն տեսնելու Կամչատկայի հրաբխային լանդշաֆտներն իրենց ապշեցուցիչ գեղեցկությամբ և հզորությամբ։
Գիշերակաց - Տոլբաչիկ բազային ճամբար
Վերադարձ դեպի Պետրոպավլովսկ-Կամչատսկի
Օր 5
Գիշերակաց - Պետրոպավլովսկ Կամչատսկի
Հանգստի օր
Օր 6
Տուրի վեցերորդ օրը ազատ օր է։ Այն կօգտագործենք եղանակային վատ պայմանների դեպքում կամ հանգստի համար։
Տուրի վեցերորդ օրը ազատ օր է։ Այն կօգտագործենք եղանակային վատ պայմանների դեպքում կամ հանգստի համար։
Դուք կարող եք հանգստանալ, վայելել Կամչատկայի գեղեցկությունը, Պետրոպավլովսկ քաղաքը և ուսումնասիրել շրջակա տարածքը, կամ ուղղակի զբոսնել, այցելել մշակութային վայրեր և ձկնամթերքի շուկա։
Նավով շրջագայություն Կամչատկայում
Օր 7
Գիշերակաց - Պետրոպավլովսկ Կամչատսկի
Այս օրը կնավարկենք դեպի Զելենի հրվանդան կամ Ռուսկայա ծովածոց, որը համարվում է Կամչատկայի ամենագեղեցիկ և չբացահայտված վայրերից մեկը:
Նավարկության ընթացքում դուք կունենաք հնարավորություն իջնել ափ, շրջել այնտեղ՝ վայելելով անկրկնելի տեսարանները։
Կամչատկայի ջրերը հարուստ են կենդանական աշխարհով։ Այստեղ կարելի է հանդիպել սապատավոր կետերի, խոյադելֆինների, ծովային առյուծների և ձկների։
Տուրի ընթացքում կհամտեսենք համեղ ձկան ապուր և թարմ ծովամթերք՝ օրը էլ ավելի հաճելի դարձնելու համար:
Այս օրը հիանալի շանս կլինի Կամչատկայի վայրի բնությունը ուսումնասիրելու և ծովային բնակիչների հետ ծանոթանալու համար:
Գիշերակաց - Պետրոպավլովսկ Կամչատսկի
Օպասնի կիրճ և Մուտնովսկի հրաբուխ
Օր 8
Տրանսֆեր - 3 ժամ
Քայլք - 4կմԳիշերակաց - Պետրոպավլովսկ Կամչատսկի
Այս օրը կգնանք դեպի Օպասնի կիրճ և Մուտնովսկի հրաբուխ:
Ճանապարհը կտևի մոտ 3 ժամ:
Ժամանելուն պես կունենանք կարճ քննարկում, որից հետո մեզ կտրամադրեն անհրաժեշտ սարքավորումները։
Երթուղին բարդ չէ և չի պահանջում լուրջ ֆիզիկական պատրաստվածություն։
Տուրի ընթացքում տեսնելու ենք հզոր հրաբխային լեռներ՝ ծխացող խառնարաններով, իսկ հետադարձի ճանապարհին՝ Սպոկոյնի ջրվեժը։
Օրվա կեսին՝ ճաշից հետո, կվերադառնանք քաղաք՝ լի վառ տպավորություններով և նոր բացահայտումներով։
Տրանսֆեր - 3 ժամ
Քայլք - 4կմԳիշերակաց - Պետրոպավլովսկ Կամչատսկի
Ռաֆթինգ և ձկնորսություն
Օր 9
Հանդիպում արջերի հետ
Տրանսֆեր - 1 ժամ
Ռաֆթինգ և ձկնորսություն - 8 ժամԳիշերակաց - Պետրոպավլովսկ Կամչատսկի
Տրանսֆեր - 1 ժամ
Ռաֆթինգ և ձկնորսություն - 8 ժամԳիշերակաց - Պետրոպավլովսկ Կամչատսկի
Վերջին օր
Օր 10
Տրանսֆեր - 1 ժամ
Արկածներով ու տպավորություններով լի օրերից հետո գալիս է Կամչատկային հրաժեշտ տալու ժամանակը։
Մենք գնում ենք օդանավակայան՝ մեզ հետ տանելով Կամչատկայի ակտիվ հրաբուխների, հիանալի տեսարանների և վայրի բնության մասին վառ հիշողություններ։
Տրանսֆեր - 1 ժամ
Գինը մեկ անձի համար
Գինը մեկ անձի համար
Մենք առաջարկում ենք երկու փաթեթ
₽ 355 000 ₽ 335 000
Երկտեղանոց սենյակի համար
₽ 385 000 ₽ 365 000
Մեկտեղանոց սենյակի համար
*առաջարկը գործում է մինչև մարտի 1-ը ամրագրելու դեպքում
Հաճախ տրվող հարցեր