Բարի գալուստ Շրի Լանկա, բնության և պատմության սիրահարների դրախտ։
Այստեղ դուք կտեսնեք Հնդկական օվկիանոսը, կանաչով պատված լեռները և հին քաղաքները, որոնք ունեն հարուստ պատմություն։
Ուսումնասիրեք տեղական մշակույթը, համտեսեք տարբերվող ուտեստները և այցելեք հրաշալի վայրեր, ինչպիսիք են Ադամի բարձունքը կամ Սիգիրիան:
Բանդարանաիկեի անվան միջազգային օդանավակայան հասնելուն պես մեզ կդիմավորի մեր տեղացի գիդը և կուղևորվենք դեպի Հիկադուա։
Հյուրանոց հասնելուց հետո կարող եք հանգստանալ, տեղավորել իրերը, ուսումնասիրել տեղանքը և պատրաստվել ընթրիքին։
Երեկոյան կհամտեսենք Շրի Լանկայի ավանդական ուտեստները՝ քարրին և բրինձը, հոպպերները և տեղական աղանդերը։
Այնուհետև կվայելենք երեկոն ծովում։
Ժայռի վերևից բացվող տեսարանը միանշանակ անտարբեր չի թողնի մեզնից ոչ ոքի։
Վերելք Սիգիրիա
Այս վերելքը կլինի անմոռանալի, քանի որ ճանապարհը որը մեզ կտանի դեպի վեր, լի է ժայռապատկերներով, հնագույն քաղաքի մնացորդներով և ջունգլիների տեսարաններով։
Վերելք Պիդուրանգալա լեռ
Կբարձրանանք Պիդուրանգալա լեռ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Սիգիրիա ժայռ և շրջակա անտառներ։
Այնուհետև կգնանք սաֆարի և կանենք ընդմիջում
Նավով կուսումնասիրենք Շրի Լանկայի գյուղական շրջանները, որից հետո կվայելենք ավանդական համեղ ուտեստները՝ պատրաստված թարմ, տեղական բաղադրիչներով:
Այդ ամենից հետո կայցելենք Դամբուլլա տաճար։
Այնտեղ կուսումնասիրենք Բուդդայի հինավուրց արձաններն ու ապշեցուցիչ որմնանկարները, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնել Շրի Լանկայի հոգևոր կյանքը:
Անմոռանալի օրվանից հետո կվերադառնանք հյուրանոց։
Վայրէջքից հետո կվերադառնանք հյուրանոց, և կունենանք ազատ ժամանակ ծովում լողալու և հանգստանալու համար։
Այս օրը նույնպես կտրամադրենք ծովում լողալուն, հանգստանալուն և արձակուրդը վայելելուն։
Նախաճաշից հետո մենք կուղևորվենք դեպի Էլլա։
Առավոտյան կայցելենք Ռավանա ջրվեժը, կվայելենք ժամանակը այնտեղ։
Այդ ամենից հետո կուղևորվենք դեպի Ինը կամարների կամուրջ։
Այս կամուրջը ճարտարապետական գլուխգործոց է, որը շրջապատված է կանաչ դաշտերով և անտառներով։
Հաջորդիվ կուղևորվենք դեպի Փոքր Ադամի բարձունք։
Այստեղ մի փոքր քայլարշավից հետո մեր առաջ կբացվի հիանալի տեսարան կանաչապատ լեռներով։
Իջնելուց հետո կնստենք գնացք, որը յուրահատուկ փորձ է Շրի լանկայում։ Գնացքով անցկացրած ճանապարհի ընթացքում կհիանանք գյուղերի, թեյի պլանտացիաների և լեռների անմոռանալի տեսարաններով։
Այդ ամենից հետո կայցելենք հայտնի թեյի պլանտացիաներից մեկը, որտեղ հնարավորություն կունենաք ծանոթանալ թեյի արտադրման գործընթացին, փորձել տեղական լավագույն թեյերից մի քանիսը։
Օրվա վերջում հնարավորություն կունենանք կապիկների հետ ժամանակ անցկացնելու և նրանց կերակրելու։
Ազատ ժամանակ կարող եք գնել նվերներ հարազատների համար, ուտել թարմ ծովամթերք ափին գտնվող սրճարաններից մեկում, հանգստանալ ծովի ափին։
Իրերը հավաքելուց հետո կպատրաստվենք երեկոյան ընթրիքին։
Ընթրիքի ընթացքում կքննարկենք մեր անցած երթուղին, կկիսվենք տպավորություններով և հրաժեշտ կտանք միմյանց։
Նախաճաշից հետո կհավաքենք մեր իրերը և կուղևորվենք դեպի օդանավակայան։
Շրի Լանկան մեզ կճանապարհի լի գեղեցիկ հուշերով։
€ 1650 | Երկտեղանոց սենյակի համար
€ 1850 | Մեկտեղանոց սենյակի համար