ԱԼՅԱՍԿԱ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ
Սեպտեմբեր, 2026
ԱԼՅԱՍԿԱ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ
Սեպտեմբեր, 2026

Սառցադաշտեր, գրիզլի արջեր, ֆյորդեր, ուղղաթիռով թռիչքներ, շների հետ սահնակով զբոսանք և ոսկու որոնումներ։

Ահա այն ամենը, ինչ սպասվում է ձեզ դեպի Ալյասկա ուղղևորության ընթացքում։

Սա այն ճանապարհորդություններից է, որը կհիշեք ամբողջ կյանքում։

ԵՐԹՈՒՂԻ | 9 ՕՐ

Բարի գալուստ Ալյասկա

Օր 1

Տրանսֆեր դեպի Անքորիջ
Բարի գալուստ Ալյասկա։

Անքորիջի միջազգային օդանավակայան ժամանելուն պես մեզ կդիմավորի ուղեկցորդը և կտեղափոխի դեպի հարմարավետ հյուրանոց, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։

Այնտեղ ժամանակ կունենանք հանգստանալու, քաղաքում զբոսնելու և տեղական թարմ ծովամթերք փորձելու։

Հաջորդ օրվանից արդեն սկսում ենք արկածները։

Մատանուսկա սառցադաշտ

Օր 2

Արշավ սառցադաշտում

Այսօր կունենանք արշավ Մատանուսկա սառցադաշտում, որը Ալյասկայի ամենամեծ սառցադաշտերից մեկն է։

Պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ և սառցադաշտի համար նախատեսված հատուկ պարագաներով կուսումնասիրենք քարանձավները, խորը ճեղքերը և հին սառցե կազմավորումները։

Սա միանշանակ կդառնա ձեր կյանքի անմոռանալի պահերից մեկը։

Բարդություն՝ միջին աստիճանի սառցադաշտային արշավ (անհրաժեշտ բոլոր պարագաները տրամադրվելու են տեղում)

Թռիչք ուղղաթիռով և շների հետ սահնակով զբոսանք

Օր 3

Անմոռանալի տպավորություններ
Այսօր կունենանք այնպիսի պահեր, որոնք երկար կմնան մեր հիշողություններում։
Նախ կթռչենք ուղղաթիռով և վերևից կհիանանք Իսլանդիայի ձյունածածկ լեռների ու վեհաշուք սառցադաշտերի տեսարաններով։
Այդ ամենից հետո կգնանք շների հետ սահնակով զբոսանքի։
Գիշերակաց Անքորիջում

Այսբերգ լիճ

Օր 4

Ամենագնացներով տուր

Այսօր կունենանք ամենագնացներով տուր Ալյասկայի վայրի դաշտերում։

Կգնանք դեպի սառցադաշտային լիճ, որտեղ կտեսնենք սառցաբեկորներ և անհավանական տեսարաններ։

Կանցնենք գետերով, ցեխոտ արահետներով և կզգանք Ալյասկայի վայրի շունչը։

Վայր՝ Քնիք սառցադաշտ կամ Սփենսեր լճի տարածք

Արշավ վայրի բնության գրկում

Օր 5

Թալքիթնա
Այսօր առավոտյան դուք ուղևորվում ենք դեպի հյուսիս՝ Թալքիթնա քաղաք։ Այն գտնվում է գետի ափին և հայտնի է որպես դարպաս դեպի Ալյասկայի լեռներ։
Ճանապարհին գիդը մեզ կպատմի տեղանքի մասին, կուսումնասիրենք վայրի բնությունը։
Լավ եղանակային պայմանների դեպքում կկարողանանք վայրի հաղարջ հավաքել։
Կեսօրից հետո կծանոթանանք քաղաքի պատմությանը․ կլսեք պատմություններ ոսկի որոնողների մասին, կզբոսնեք հին փողոցներով ու կայցելեք ձեռագործ իրերի խանութներ։
Գիշերակաց՝ Թալքիթնայում։

Կենայի Ֆյորդեր ազգային պարկ

Օր 6

Սառցադաշտեր, կետեր և ծովային կյանք

Առավոտյան կուղևորվենք դեպի Սյուարդ քաղաք, որտեղից կսկսենք նավարկությունը Կենայի ֆյորդերի ծովային արգելոցներով և սառցադաշտերով։

Նավարկության ընթացքում մեր առաջ կբացվեն սառցադաշտերի տեսարաններ, կտեսնենք կետեր, փաֆֆին թռչուններ, ծովային ջրասամույրներ և փոկեր՝ իրենց բնական միջավայրում։

Տևողությունը՝ 6 ժամյա նավարկություն Կենայի ֆյորդերով

Հյուրանոց՝ Սյուարդ քաղաքում

Ռաֆթինգ և ձկնորսություն

Օր 7

Ջրային արկածներ

Այսօր կանենք ռաֆթինգ և ձկնորսություն։

Նաև կունենանք հնարավորություն այնտեղ ոսկի որոնելու, ինչպես արել են հին ժամանակներում։

Վերջում կընդմիջենք՝ գետի ափին։

Ռաֆթինգ (սկսնակների համար)

Ձկնորսություն (անհրաժեշտ բոլոր սարքավորումները տրամադրվելու են)

Հյուրանոց՝ հարմարավետ գետափնյա տնակ կամ վերադարձ Անքորիջ

Ազգագրական թանգարան, զբոսանք անտառում և մեկնում

Օր 8

Մշակույթ և բնություն
Առավոտյան կայցելենք Ալյասկայի Մշակութային Կենտրոն, որտեղ կուսումնասիրենք տեղի բնիկ ժողովուրդների ավանդույթները, պարերը և պատմությունը։
Դրանից հետո կզբոսնենք անտառում։ Այս ընթացքում հնարավորություն կունենանք սնկեր հավաքելու։
Երեկոյան կվերադառնանք Անքորիջ։

Հրաժեշտ Ալյասկային

Օր 9

Անքորիջի թանգարան
Վերջին օրը մենք կուսումնասիրենք Անքորիջը։
Ցանկության դեպքում կայցելենք Անքորիջի թանգարան կամ ուղղակի կվայելենք ազատ ժամանակը համտեսելով տեղական ձկնամթերք։
Ավելի ուշ կուղևորվենք դեպի օդանավակայան՝ տանելով մեզ հետ անմոռանալի հիշողություններ։
Ներառված է
  • Հյուրանոց՝ նախաճաշով
  • Տրանսֆներ
  • Մուտքի տոմսեր
  • Գիդի ծառայություն
  • Խմբի ղեկավար
  • Ձկնորսության համար նախատեսված գույք
  • Կատվիկներ
  • Հրաժեշտի ընթրիք
  • Ճանապարհորդական / բժշկական ապահովագրություն
Ներառված չէ
  • Միջազգային թռիչքներ
  • Վիզայի համար նախատեսված վճարներ

Գինը մեկ անձի համար

Մենք առաջարկում ենք երկու փաթեթ
  • $ 5450


    Երկտեղանոց սենյակի համար

  • $ 6250


    Մեկտեղանոց սենյակի համար

Հաճախ տրվող հարցեր