ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼՎՈՂ ՎԱՅՐԵՐ ԴՈԼՈՄԻՏՆԵՐՈՒՄ

Դոլոմիտները համարվում են դրախտ ճանապարհորդների համար:

Անկախ ճանապարհորդության տևողությունից, այս վայրը ձեզ մոտ կթողնի վառ տպավորություններ և անմոռանալի հիշողություններ։

Մեր բլոգում դուք կգտնեք լավագույն վայրերը, որոնք պարտադիր է այցելել ուղևորության ընթացքում:

Բոլցանո
Դոլոմիտների դարպասը

Բոլցանոն գտնվում է Դոլոմիտների ստորոտին։ Այստեղից կարող եք սկսել ձեր ճանապարհորդությունը։

Բոլցանոյում դուք կարող եք ուսումնասիրել իտալական և տիրոլյան մշակույթները, գեղեցիկ ճարտարապետությունը, պատմական հատվածները և թանգարանները:

Ի՞նչ անել այնտեղ

  • Օտցի Սառցե մարդ – Այցելեք Հարավային Տիրոլի հնագիտական ​​թանգարան՝ տեսնելու հայտնի մումիֆիկացված մարդուն, որը հայտնաբերվել է մոտակա լեռներում:
  • Վալթերի հրապարակ – Ուսումնասիրեք քաղաքի գլխավոր հրապարակը, որը շրջապատված է բազմաթիվ սրճարաններով և խանութներով։
  • Ռիտտեն/Ռեննոն ճոպանուղի – Բարձրացեք ճոպանուղիով դեպի Ռիտտեն։ Վայելեք այնտեղից բացվող անմոռանալի տեսարանը դեպի Դոլոմիտներ:

Ուղևորություն դեպի Ալպե դի Սիուսի

Ալպե դի Սիուսի - այս հսկայական դաշտավայրը շրջապատված է Դոլոմիտների փառահեղ գագաթներով։ Այստեղ տիրում է խաղաղ մթնոլորտ, ինչը ստեղծում է իդեալական պայմաններ բնության գրկում հանգստանալու համար։

Ի՞նչ անել այնտեղ

  • Սիուսիից նստեք ճոպանուղի և բարձրանալու ընթացքում վայելեք այնտեղից բացվող անհավատալի տեսարանները։
  • Կանգ առեք փոքրիկ ռեստորաններից մեկում և համտեսեք տեղական ուտեստներ։
Կանգառ Օրտիսեյում

Օրտիսեյը գտնվում է Վալ Գարդենայում՝ Դոլոմիտների սրտում։

Այս փոքրիկ քաղաքում կարող եք զբոսնել և վայելել ակտիվ ժամանցը։

Ի՞նչ անել այնտեղ

  • Զբոսանեք գողտրիկ փողոցներով, որոնք շրջապատված են փայտե տնակներով և գունավոր շինություններով։
  • Նստեք ճոպանուղի և վայելեք Դոլոմիտների հայտնի գագաթների տեսարանները։
Սելլայի լեռնանցք

Սելայի լեռնանցքը համարվում է ամենահայտնի վայրերից մեկը Դոլոմիտներում։ Այնտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի շրջակա գագաթներ: Ոլորանների ընթացքում կարող եք կանգ առնել և վայելել այդ ամենը։

Ի՞նչ անել այնտեղ

  • Կանգ առեք լեռնանցքի գեղեցիկ հատվածներից մեկում՝ հիասքանչ ժայռերը և դաշտերը նկարելու համար։
  • Քայլեք արահետներով՝ վայելելով ալպյան մարգագետինների գեղեցկությունը և բուսական աշխարհի բազմազանությունը:
Տրե Չիմե դի Լավարեդո

Լավարեդոյի երեք գագաթները աշխարհի ամենահայտնի վայրերից են: Դեպի երկինք ձգվող այս գագաթները համարվում են պարտադիր կանգառ Դոլոմիտներում ճանապարհորդողների համար:

Ի՞նչ անել այնտեղ

  • Ուղևորվեք դեպի Ռիֆուջիո Ավրոնցո։ Այն Թրե Չիմեի երթուղու մեկնարկային կետն է։ Այնտեղ արշավելու ընթացքում ձեր առաջ կբացվեն անհավանական տեսարաններ դեպի հարակից գագաթներ։
  • Եթե պատմության և երկրաբանության սիրահար եք, ապա ամրագրեք տուրեր՝ տարածաշրջանի մասին ավելին իմանալու համար:
Բացահայտեք Բրեյս լիճը

Բրեյսը հաճախ համարվում է Իտալիայի ամենագեղեցիկ լճերից մեկը: Լճի պաղ ջրերը արտացոլում են շրջակա լեռների գագաթները՝ ստեղծելով հիանալի տեսարաններ:

Սա իդեալական վայր է ընտանեկան հանգստի համար:

Ի՞նչ անել այնտեղ

  • Կարող եք զբոսնել լճի մոտ կամ նավարկել՝ վայելելով բնության գեղեցկությունը։
  • Ձմռանը լիճը շատ հաճախ սառցակալում է՝ ստեղծելով անհավատալի տեսարան։
Ճանապարհորդություն Մեծ Դոլոմիտյան ճանապարհով

Մեծ Դոլոմիտյան ճանապարհը աշխարհի ամենագեղեղիկ երթուղիներից մեկն է։ Այն սկսվում է Բոլցանոյից և ավարտվում Կորտինա դ'Ամպեցոյում: Այս երթուղին ձեզ տանում է հովիտների, ալպիական լճերի և ժայռերի միջով՝ ամեն քայլափոխի բացելով էլ ավելի հիասքանչ տեսարաններ:

Ի՞նչ անել այնտեղ

  • Երթուղու ընթացքում կանգ առեք մոտակա քաղաքներում և գյուղերում, ինչպիսիք են Լագո դի Կարեցան կամ Կանազեիը՝ զբոսնելու ու հանգստանալու համար։
  • Վայելեք ճանապարհին ձեր առաջ բացվող տեսարանները։ Կանգ առեք տեսնելու Դոլոմիտների ամենաբարձր գագաթը՝ Մարմոլադան։
Կորտինա դ'Ամպեցո երթուղու ավարտը

Կորտինա դ'Ամպեցոն համատեղում է բնական գեղեցկությունը, ակտիվ հանգիստը և իտալական նրբությունը: Այս քաղաքը կատարյալ վայր է ձեր ճամփորդությունից հետո լիարժեք հանգստանալու համար։

Ի՞նչ անել այնտեղ

  • Բարձրացեք ճոպանուղով մինչև Ռիֆուջիո Ֆալորիա և վայելեք այնտեղից բացվող տեսարանները:
  • Զբոսնեք քաղաքի գեղեցիկ փողոցներով, որտեղ կան բազմաթիվ խանութներ, սրճարաններ և ռեստորաններ։ Համտեսեք իսկական իտալական ուտեստներ։
Հավելյալ խորհուրդներ

Ճանապարհային պայմաններ

Լեռնային ճանապարհները կարող են լինել բարդ, այնպես որ համոզվեք, որ պատրաստ եք նման պայմաններում քայլելուն: Ձմռանը պատրաստ եղեք քայլել ձյան և սառույցի միջով, հատկապես բարձրադիր վայրերում:

Այցելելու ժամանակը

Լավագույն շրջանը Դոլոմիտներ այցելելու համար ամառն է կամ վաղ աշունը։ Այդ շրջանում եղանակը ավելի մեղմ է, իսկ արահետները հեշտ հասանելի են:

Ձմեռը նույնպես լավ շրջան է, սակայն լեռնադահուկային հանգստավայրերը կարող են մարդաշատ լինել:

Խորհուրդ ենք տալիս նախապես ամրագրել հյուրանոցները, հատկապես տուրիստական սեզոնին, քանի որ լավագույն հյուրանոցներն ու հյուրատները արագ են սպառվում: