Աշխարհի զարմանահրաշ 6 սառցադաշտերը

Սառցադաշտերը բնության հրաշքներից են, որոնք գրավում են ճանապարհորդներին իրենց գեղեցկությամբ և վեհությամբ: Դրանք կարևոր դեր են խաղում մոլորակի էկոհամակարգում, և կլիմայի փոփոխության պատճառով դրանց հալումը լուրջ խնդիրներ է առաջացնում։

Աշխարհի ամենահայտնի սառցադաշտերից մի քանիսը առաջարկում են ֆանտաստիկ տեսարաններ և դրանով գրավում են հազարավոր զբոսաշրջիկների։ Այս բլոգում մենք անդրադարձել ենք վեց ամենահայտնի սառցադաշտերին։ Ուսումնասիրել ենք դրանց բարձրությունը, այցելուների թիվը և այլ մանրամասներ։

Մեր սպասվող տուրերից մեկի ընթացքում մենք այցելելու ենք այս ցանկում առկա սառցադաշտերից մեկը և դուք հնարավորություն եք ունենալու տեսնել այն ձեր սեփական աչքերով:

Հաբարդ սառցադաշտ Ալյասկա, ԱՄՆ

Հաբբարդ սառցադաշտը Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ մակընթացային սառցադաշտն է։ Այն հայտնի է իր դինամիկ և անընդհատ փոփոխվող բնույթով՝ քանի որ այն չափազանց արագ է շարժվում։ Այն, ինչպես և մյուս սառցադաշտերը, ձևավորվել է միլիոնավոր տարիներ շարունակ՝ սառույցի և ձյան խտացման շնորհիվ։

Բարձրությունը - Հաբարդի սառցադաշտը ծովի մակարդակից 365 մետր է և ունի 400 մետր հաստություն:

Այցելություններ - Չնայած իր հեռավոր դիրքին՝ Հաբարդ սառցադաշտը տարեկան այցելում է մոտավորապես 100,000 այցելու։ Հիմնականում այցելում են նրանք, ովքեր ճանապարհորդում են Ալյասկայի տարածքով:

Հալման արագություն - Հաբբարդ սառցադաշտը հալվում է բավականին արագ։ Ամեն տարի այն կորցնում է մոտ 2-3 մետր սառույց։

Հասանելիություն - Սառցադաշտը կարելի է մոտենալ զբոսաշրջային նավերով, քանի որ այն գտնվում է Ալյասկայի հարավ-արևելյան մասում՝ Էլիաս ազգային պարկում:

Առանձնահատկություն - Հաբբարդը Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ մակընթացային սառցադաշտն է և հայտնի է իր կտրուկ իրարից առանձնացող սառցաբեկորներով, ինչը այն դարձնում է աշխարհի ամենաակտիվ սառցադաշտերից մեկը:

Սոլհեյմայոկյուդլ սառցադաշտ, Իսլանդիա

Սոլհեյմայոկյուդլը Իսլանդիայի հարավային մասում գտնվող ակտիվ սառցադաշտ է, որը մասնավորապես հայտնի է իր գեղեցիկ տեսարաններով և լանդշաֆտային առանձնահատկություններով։ Սառցադաշտի շուրջը կարելի է տեսնել բազմաթիվ հրաբխային կաղապարներ, քանի որ այն գտնվում է ակտիվ հրաբխային գոտում։ Ներկայումս սառցադաշտի մակերևույթը զգալիորեն փոքրացել է գլոբալ տաքացման պատճառով, ինչը հանգեցնում է դրա արագ զիջմանը, և դա դարձել է գիտնականների ու զբոսաշրջիկների հետաքրքրության կենտրոն։

Բարձրություն - Սոլհեյմայոկյուդլը գտնվում է մոտ 1000 մետր (3280 ոտնաչափ) բարձրության վրա ծովի մակարդակից։ Այն նաև Մյորդալսյոկյուդլ սառցադաշտի մի մաս է կազմում։

Այցելություններ - Սոլհեյմայոկյուդլ սառցադաշտը ամեն տարի գրավում է ավելի քան 150,000 զբոսաշրջիկների, քանի որ գտնվում է մի շարք տեսարժան վայրերի կողքին, ինչպիսիք են Զգոլոտե Կոլլը և սև ավազների ծովափը։

Հալման արագություն - Ինչպես մյուս իսլանդական սառցադաշտերը, Սոլհեյմայոկյուդլը նույնպես արագ հալվում է կլիմայի փոփոխության հետևանքով։ Վերջին տասնամյակներում այն միջինում իջել է 30-40 մետրով ամեն տարի, իսկ որոշ տարիներ այդ թիվը հասել է մինչև 100 մետր։

Հասանելիություն - Սոլհեյմայոկյուդլը Իսլանդիայի ամենահասանելի սառցադաշտերից մեկն է։ Այնտեղ կարող եք գնալ տեղացի գիդերի ուղեկցությամբ։ Զբոսաշրջիկները կարող են բարձրանալ սառցադաշտի եզրին և նույնիսկ քայլել դրա վրայով՝ օգտագործելով հատուկ սարքավորումներ։

Առանձնահատկություն - Զբոսաշրջիկները կարող են այստեղ հասնել շատ կարճ ժամանակում, քանի որ այն մոտ է գտնվում Իսլանդիայում հայտնի զբոսաշրջային տարածքներին։

Վատնայոքումյուդլ սառցադաշտ
Իսլանդիա

Վատնայոքումյուդլ սառցադաշտը Իսլանդիայի ամենամեծ սառցադաշտն է և համարվում է Եվրոպայի ամենամեծ սառցադաշտերից մեկը նույնպես։ Այն գտնվում է Իսլանդիայի հարավ-արևելքում և ծածկում է շուրջ 8,100 քառակուսի կիլոմետր տարածք։ Այն կազմում է ամբողջ Իսլանդիայի տարածքի մոտ 8%։

Բարձրություն - Վատնայոքումյուդլի միջին բարձրությունը շուրջ 1,500 մետր է, բայց ամենաբարձր կետերը կարող են հասնել մինչև 2,000 մետր։

Այցելություններ - Վատնայոքումյուդլը տեղակայված է Իսլանդիայի հարավ-արևելյան մասում՝ շրջապատված հրաբխային գոտիներով և բազմաթիվ ջրվեժներով։ Տարածքում կան մի շարք հրաբխային լճեր և գետեր, որոնք սնուցվում են սառցադաշտից։ Սառցադաշտի տարածքում գտնվում են մի շարք հայտնի հրաբխներ, այդ թվում՝ Գրեյմսվաթն, որը հայտնի է իր խոշոր արտասովոր ժայթքումներով։

Հալման արագություն - Վատնայոքումյուդլի զգալի զանգված հալվել է վերջին տասնամյակների ընթացքում։ Սառցադաշտը հալվում է տարեկան մոտ 3-4 մետր միջին արագությամբ Իսլանդիայում ջերմաստիճանի բարձրացման պատճառով:

Հասանելիություն - Վատնայոքումյուդլ այցելելը հեշտ է։ Կամ տարբեր տուրեր, որոնց ընթացքում նույնիսկ կարող եք այցելել սառցե քարանձավներ: Այնտեղ նաև կարող եք ամրագրել նավով տուրեր՝ այսբերգների միջով լողալու և սառցադաշտը ավելի մոտկից ուսումնասիրելու համար:

Առանձնահատկություն - Այս սառցադաշտը համարվում է Իսլանդիայի բնական տեսարժան վայրերից մեկը: Շատ հարմար է զբոսաշրջիկների համար, քանի որ տարածքում կան բազմաթիվ այլ տեսարժան վայրեր նույնպես։

Սելլեր սառցադաշտը
Գրենլանդիա

Սելլեր սառցադաշտը գտնվում է երկրի հարավ-արևելյան մասում։ Այն այնքան էլ հայտնի չէ զբոսաշրջիկների շրջանում, սակայն բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում հետազոտողների համար։

Բարձրություն - Սառցադաշտի բարձրությունը տատանվում է մոտ 1500 մետր։

Այցելություններ - Գրենլանդիան չի համարվում ամենատարածված զբոսաշրջային ուղղություններից մեկը, բայց Սելլեր սառցադաշտը գրավում է մի շարք այցելուների՝ մասնավորապես գիտնականների և հետազոտողների, ովքեր հետաքրքրվում են սառցադաշտի ուսումնասիրությամբ: Տարեկան այցելողների թիվը կազմում է 5000-10,000 մարդ։

Հալման արագություն - Գրենլանդիայի սառցաշերտը հալվում է տագնապալի արագությամբ։ Վերջին տարիներին հալման ընդհանուր ծավալը գնահատվում է տարեկան 100-150 միլիարդ տոննա, իսկ առանձին հատվածներում հալչումը լինում է տարեկան 2-5 մետր։

Հասանելիություն - Սառցադաշտի այցելությունները իրականացվում են հիմնականում նավակներով կամ ուղղաթիռներով, քանի որ այն գտնվում է հեռու բնակելի տարածքներից։

Առանձնահատկություն - Այս սառցադաշտի համարվում է կարևոր գիտական ուսումնասիրությունների օբյեկտ։ Բացի այդ, այնտեղ կարող եք տեսնել հիանալի տեսարաններ, և լողացող սառցե բեկորներ։

Բերինգի սառցադաշտ
Ալյասկա, ԱՄՆ

Բերինգի սառցադաշտը գտնվում է Ալյասկայի հարավ-արևմուտքում, Բերինգի ծոցի մոտ։ Այն Ալյասկայի ամենամեծ սառցադաշտերից մեկն է։

Բարձրություն - Սառցադաշտի ամենաբարձր կետերը կարող են հասնել մոտ 2,200 մետր ծովի մակարդակից։ Այն ընդգրկում է ավելի քան 5,000 քառակուսի կիլոմետր տարածք, համարվում է Այլասկայի ամենամեծ սառցադաշտը։

Այցելություններ - Բերինգի սառցադաշտը չի համարվում հանրաճանաչ զբոսաշրջային ուղղություն, բայց այն մեծ հետաքրքրություն է առաջացնում գիտնականներ մոտ, ովքեր զբաղվում են սառցադաշտերի ուսումնասիրությամբ։

Հալման արագություն - Բերինգի սառցադաշտը արագորեն հալվում է` ամեն տարի կորցնելով սառույցի զգալի ծավալ: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այն ​​հալվել և հետ է շարժվել մի քանի մղոնով, որոշակի տարածքներում ունեցել է տարեկան մինչև 1,5 կիլոմետր կորուստ:

Հասանելիություն - Սառցադաշտին հասնելը բավականին դժվար է։ Հիմնականում այցելությունները տեղի են ունենում մասնագիտական էքսկուրսիաների ժամանակ՝ ուղղաթիռներով կամ շոգենավերով։

Առանձնահատկություն - Բերինգի սառցադաշտի հսկայական չափերն ու արագ հալչումը այն դարձնում են կարևոր վայր ուսումնասիրողների և գիտնականների համար։ Նրա մասշտաբները և զարմանահրաշ գեղեցկությունը գրավում են ոչ միայն գիտնականներին, այլև արկածների սիրահարներին, ովքեր ցանկանում են տեսնել մոլորակի քիչ բացահայտված վայրերից մեկը:

Պերիտո Մորենո սառցադաշտ
Արգենտինա

Պերիտո Մորենո սառցադաշտը գտնվում է Արգենտինայի հարավում՝ Լոս Գլասյարես ազգային պարկում, որը հայտնի է իր բնական գեղեցկությամբ և սառցադաշտերով։ Այս սառցադաշտը մեկն է այն եզակի սառցադաշտերից, որոնք ակտիվորեն շարունակում են առաջ շարժվել, ի տարբերություն բազմաթիվ այլ սառցադաշտերի, որոնք արագ հալվում են։

Բարձրություն - Պերիտո Մորենո սառցադաշտը գտնվում է մոտ 250 մետր (820 ոտնաչափ) բարձրության վրա ծովի մակարդակից։

Այցելություններ - Սառցադաշտը տարեկան գրավում է 200,000-ից 250,000 այցելու:

Հալման արագություն - Պերիտո Մորենոն համարվում է կայուն՝ համեմատած այլ սառցադաշտերի հետ։ Սառցադաշտը տարեկան կորցնում է 2-3 մետր սառույց, հատկապես տաք ամառային ամիսներին, սակայն դա բավականին փոքր թիվ է մնացած սառցադաշտերի համեմատ։

Հասանելիություն - Այցելուները կարող են բավականին շատ մոտենալ սառցադաշտին: Նրանք կարող են քայլել հատուկ հարթակներով, որոնցից մի քանիսը գտնվում են սառցադաշտից ընդամենը 200 մետր հեռավորության վրա: Իսկ նրանց համար, ովքեր ուզում են էլ ավելի մոտ գտնվել սառցադաշտին, կան արշավներ, որոնց ընթացքում նրանք կարող են քայլել սառցադաշտի վրայով հատուկ հարմարանքներով։

Առանձնահատկություն - Ինչպես արդեն նշեցինք, Պերիտո Մորենոն աշխարհի հազվագյուտ սառցադաշտերից է, որը շարունակում է առաջ շարժվել՝ դարձնելով այն իսկական բնական հրաշք: Այնտեղ կարող եք ականատես լինել թե ինչպես են հսյակայան կտորները բախվում իրար, կոտրվում ու լցվում ջրի մեջ։



Փետրվաի 25-ից մարտի 5-ը մենք լինելու ենք Արգենտինայում, հենց այդ ժամանակ դուք հնարավորություն կունենաք տեսնելու Պերիտո Մորենո սառցադաշտը մոտիկից։

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք մեր կայք։