Կամչատկան ձեզ կտա անմոռանալի հիշողություններ:
Ուղևորություն դեպի Պլոսկի Տոլբաչիկ հրաբուխ
Օր 2
Ճանապարհ դեպի Կամչատկայի հրաշալիքներից մեկը
Տոլբաչիկ հրաբուխ
Օր 3
Երրորդ օրը կքայլենք դեպի Տոլբաչիկ հրաբուխ, որը հայտնի է իր վերջին ժայթքումներով։
Բարձրանալու ընթացքում կբացվեն անմոռանալի տեսարաններ դեպի մագմատիկ լանդշաֆտներ և խառնարաններ:
Այս վերելքը միջին բարդության է, այն ձեզնից կպահանջի մի փոքր ուժ և համբերություն։
Գիդի ուղեկցությամբ կկարողանաք ուսումնասիրել հրաբխային շրջանի տարբեր տարածքներ և տեսնել վերջին ժայթքումների հետքերը։
Այս օրը կլինի հատուկ նրանց համար, ովքեր փնտրում են նոր էմոցիաներ և ցանկանում են զգալ բնության ուժը՝ տարածաշրջանի ամենաակտիվ հրաբխի վրա:
Տոլբաչիկ հրաբխի բազային ճամբարից մինչև խառնարան երթուղու հեռավորությունը 17կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1100մ։
Կախված եղանակային պայմաններից և խմբի ֆիզիկական պատրաստվածությունից կարող ենք երթուղին շարունակել մինչև լեռան գագաթ (երթուղի 25կմ, հարաբերական բարձրություն՝ 1600մ)։
Տուրի չորրորդ օրը կնվիրենք լավայի դաշտերի և ժայթքման հետևանքների հետազոտությանը։
Կքայլենք լավայի դաշտերով, որոնք ձևավորվել են 2012-2013 թվականների ժայթքման արդյունքում։
Հաջորդիվ կուղևորվենք դեպի մեռած անտառ, որը գոյացել է 1975-1976 թվականների աղետալի ժայթքումներից։
Այս վայրը հիշեցնում է բնության կործանարար ուժի մասին, իսկ մոխրացած ծառերը կանգնած են որպես այդ իրադարձությունների լուռ վկաներ:
Այստեղ կունենանք եզակի հնարավորություն տեսնելու Կամչատկայի հրաբխային լանդշաֆտներն իրենց ապշեցուցիչ գեղեցկությամբ և հզորությամբ։
Տուրի վեցերորդ օրը ազատ օր է։ Այն կօգտագործենք եղանակային վատ պայմանների դեպքում կամ հանգստի համար։
Դուք կարող եք հանգստանալ, վայելել Կամչատկայի գեղեցկությունը, Պետրոպավլովսկ քաղաքը և ուսումնասիրել շրջակա տարածքը:
Զբոսնել, այցելել մշակութային վայրեր և ձկնամթերքի շուկա, ծանոթանալ ավանդույթների հետ։
Այս օրը կնավարկենք դեպի Զելենի հրվանդան կամ Ռուսկայա ծովածոց, որը համարվում է Կամչատկայի ամենագեղեցիկ և չբացահայտված վայրերից մեկը:
Նավարկության ընթացքում դուք կունենաք հնարավորություն իջնել ափ, շրջել այնտեղ՝ վայելելով անկրկնելի տեսարանները։
Կամչատկայի ջրերը հարուստ են կենդանական աշխարհով։ Այստեղ կարելի է հանդիպել սապատավոր կետերի, խոյադելֆինների, ծովային առյուծների և ձկների։
Տուրի ընթացքում կհամտեսենք համեղ ձկան ապուր և թարմ ծովամթերք՝ օրը էլ ավելի հաճելի դարձնելու համար:
Այս օրը հիանալի շանս կլինի Կամչատկայի վայրի բնությունը ուսումնասիրելու և ծովային բնակիչների հետ ծանոթանալու համար:
Այս օրը կգնանք դեպի Օպասնի կիրճ և Մուտնովսկի հրաբուխ:
Ճանապարհը կտևի մոտ 3 ժամ:
Ժամանելուն պես կունենանք կարճ քննարկում, որից հետո մեզ կտրամադրեն անհրաժեշտ սարքավորումները։
Երթուղին բարդ չէ և չի պահանջում լուրջ ֆիզիկական պատրաստվածություն։
Տուրի ընթացքում տեսնելու ենք հզոր հրաբխային լեռներ՝ ծխացող խառնարաններով, իսկ հետադարձի ճանապարհին՝ Սպոկոյնի ջրվեժը։
Օրվա կեսին՝ ճաշից հետո, կվերադառնանք քաղաք՝ լի վառ տպավորություններով և նոր բացահայտումներով։
Արկածներով ու տպավորություններով լի օրերից հետո գալիս է Կամչատկային հրաժեշտ տալու ժամանակը։
Մենք գնում ենք օդանավակայան՝ մեզ հետ տանելով Կամչատկայի ակտիվ հրաբուխների, հիանալի տեսարանների և վայրի բնության մասին վառ հիշողություններ։
₽ 310.000 | Երկտեղանոց սենյակի համար
₽ 340.000 | Մեկտեղանոց սենյակի համար