Ղրղզստան
Հունիս , 2026

Պատկերացրեք անսահման կանաչ դաշտեր, ձնածածկ լեռներ, և լճեր, որոնք արտացոլում են չքնաղ բնությունը։

Բարի գալուստ Ղրղզստան, որտեղ վայրի բնությունը հանդիպում է հին ավանդույթներին։

Եվ հենց այստեղ՝ Ասիայի սրտում, քաղաքային աղմուկից հեռու, դուք կգտնեք խաղաղություն

և արկածներ մեկ վայրում։

ԵՐԹՈՒՂԻ | 7 ՕՐ

Բարի գալուստ Բիշքեկ

Օր 1

Ժամանում Բիշքեկ
Առաջին օրը մենք կգնանք հյուրանոց և կունենանք ժամանակ հանգստանալու համար։
Այդ օրը կարող եք զբոսնել քաղաքի գողտրիկ փողոցներով, շուկաներ այցելել և ուսումնասիրել տեղանքը։
Երեկոյան կունենանք ընթրիք, որի ընթացքում կծանոթանանք միմյանց հետ և կքննարկենք առաջիկա ուղևորությունը։

Ուղևորություն դեպի Կարակոլ և Իսիկ-Կուլ լիճ

Օր 2

Բիշքեկ - Կարակոլ

Նախաճաշից հետո կշարժվենք դեպի Կարակոլ։ Ճանապարհը կտևի մոտ 6 ժամ: Ընթացքում կանգ կառնենք Իսիկ-Կուլ լճի ափին և այդ գեղեցիկ տեսարանների ներքո կանենք ընդմիջում:
Իսիկ-Կուլ լիճը անվանում են «Ղրղզստանի մարգարիտ»։ Այն կզարդարի մեր օրը իր գեղեցկությամբ։

Ալա-Կոլ լիճ

Օր 3

Արշավային օր

Նախաճաշից հետո կշարժվենք դեպի Կարակոլի կիրճ, այնտեղից կսկսենք արշավը դեպի Ալա-Կոլ լիճ։

Ճանապարհը մեզ կտանի ծաղկած ալպիական մարգագետիններով, անտառներով և լեռներով:

Այս երթուղին բավականին դժվար է, սակայն ճանապարհին բացվող հիանալի տեսարանները կարդարացնեն մեր ջանքերը։

Այդ օրը մենք կգիշերենք լճի մոտ գտնվող բազային ճամբարի հյուրանոցում։

Ալթին Արաշանի կիրճ

Օր 4

Հանգիստ Ալթին Արաշանի կիրճում և տեղավորում յուրտներում

Չորրորդ օրը մենք կունենանք արշավ դեպի Ալթին Արաշան կիրճ, որը ղրղզերեն նշանակում է «ոսկե աղբյուր»:

Արշավից հետո կկարողանաք լողալ այնտեղ գտնվող տաք աղբյուրներում։

Այդ օրը մենք կգիշերենք ավանդական յուրտներում, որտեղ դուք կծանոթանաք իրական քոչվորական կյանքի հետ:

Իսիկ-Կուլի հարավային ափ՝ Բարսկունի կիրճ և Սկազկա կիրճ

Օր 5

Ջրվեժներ, ձորեր և մայրամուտ
Այսօր մենք ամենագնացներով կգնանք մինչև ավտոբուս և այնտեղից կշարունակենք ճանապարհը դեպի Իսիկ-Կուլ լճի հարավային ափ: Կայցելենք Բարսկուն կիրճ, որը հայտնի է իր ջրվեժներով։ Այնուհետև կգնանք Սկազկա կիրճ և կտեսնենք այնտեղի ժայռային գոյացությունները։
Այդ գեղեցիկ տեսարանի ներքո կդիմավորենք մայրամուտը։
Գիշերը կանցկացնենք էթնիկ ոճի հյուրանոցում՝ լճի ափին։

Հրաժեշտի օր

Օր 6

Վերադարձ Բիշքեկ

Այսօր մենք կվերադառնանք Բիշքեկ։ Ճանապարհի ընթացքում կայցելենք Օրտո Տոկոյ ջրամբար և Կոկ Մոինոկ կիրճ։

Երեկոյան Բիշքեկ հասնելուց հետո կտեղավորվենք հյուրանոցում, որից հետո կունենանք հրաժեշտի ընթրիք։

Վերջին օր

Օր 7

Մեկնում

Նախաճաշից հետո կշարժվենք դեպի օդանավակայան՝ մեզ հետ տանելով անմոռանալի հուշեր այս ճամփորդությունից։

Ներառված է
  • Հյուրանոց 7 օր՝ նախաճաշով
  • Տրանսֆեր
  • Տեղափոխում ամենագնացներով
  • Սնունդ բազային ճամբարում
  • Սկազկա կիրճի մուտքի տոմս
  • Տեղացի գիդ
  • Տրանսպորտ (Mercedes Sprinter միկրոավտոբուս)
  • Ճանապարհորդական / բժշկական ապահովագրություն
Ներառված չէ
  • Միջազգային թռիչքներ
  • Ընթրիքներ Բիշքեկում և ընդմիջումներ արշավաների ժամանակ

Գինը մեկ անձի համար

Մենք առաջարկում ենք երկու փաթեթ
  • $ 1550


    Երկտեղանոց սենյակի համար

  • $ 2020


    Մեկտեղանոց սենյակի համար

Հաճախ տրվող հարցեր