այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ղրղզստանում ճամփորդելու համար

Եթե ​​դուք երազում եք լեռների, ալպիական լճերի և սաղարթախիտ անտառների մասին, ապա Ղրղզստանը պետք է լինի ձեր այցելությունների ցանկում:

Այս երկիրը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ և հյուրընկալ բնակիչներով։

Բայց նախքան ուղևորությունը սկսելը, ահա թե ինչ պետք է իմանաք Կենտրոնական Ասիայի այս թաքնված անկյունի մասին:

Ինչո՞ւ ճանապարհորդել Ղրղզստանում

Ղրղզստանը դրախտ է այն ճանապարհորդների համար, ովքեր փնտրում են ազատություն և հանգստություն։

Այստեղ՝ Տյան Շանի լեռների ներքո, դուք կարող եք գտնել բյուրեղյա լճեր, լեռնային կիրճեր և սաղարթախիտ անտառներ։

Ղրղզստանը հարմար տարբերակ է՝ անկախ նրանից, թե դուք նախընտրում եք ակտիվ արշավներ, թե պարզապես հանգիստ՝ բնության գրկում։

Լավագույն ժամանակը այցելելու համար

Ղրղզստան այցելելու լավագույն ժամանակը ամառային ամիսներն են՝ հունիսից մինչև սեպտեմբեր: Այս ժամանակահատվածում եղանակը հաճելի է, լեռնային արահետները հասանելի են, իսկ անտառներն ու դաշտերը՝ ծաղկած։

Կարող եք նաև այնտեղ ճանապարհորդել գարնան վերջին ամիսներին, կամ սեպտեմբերին, եթե ցանկանում եք խուսափել ամառային շոգից։ Սակայն այդ դեպքում հիշեք, որ գիշերները կարող են լինել զով, իսկ եղանակը՝ անկանխատեսելի:

Անհրաժեշտ իրեր

Ճիշտ սարքավորումների ընտրությունը հաջողված քայլարշավի գրավականն է:


Ահա այն իրերի ցանկը, որոնք անհրաժեշտ են Ղրղզստանում ճանապարհորդելիս։

Արշավական կոշիկներ - Դրանք պետք է լինեն թեթև, ջրակայուն, ոտքի համար հարմար և ունենան հաստ տակացու։

Ուսապարկ - Մեկ օրյա արշավի համար խորհուրդ ենք տալիս ունենալ 20-30 լիտր տարողությամբ ուսապարկ, իսկ ավելի երկար արշավների համար 40-50 լիտր։

Քնապարկ և ներքնակ - Նույնիսկ ամռանը լեռներում գիշերները կարող են ցուրտ լինել, ուստի լավ քնապարկը և ներքնակը կապահովեն ձեր հանգիստը։

Հագուստ - Հագնվեք շերտերով։ Սկսեք բազային շերտից, որը հեռացնում է խոնավությունը՝ մաշկը չոր պահելու համար: Այնուհետև ունեցեք միջին շերտ և ջրակայուն շերտ, որը նաև կպաշտպանի քամուց։

Ջուր և սնունդ - Խորհուրդ ենք տալիս վերցնել առնվազն 2 լիտր ջուր: Իսկ որպես սնունդ կարող եք ունենալ էներգետիկ սալիկներ, ընդեղեն, չրեր և շոկոլադ: Դրանք պարունակում են ածխաջրեր և սպիտակուցներ, ինչը օգնում է ունենալ էներգիա երկար արշավների ժամանակ:

Նավիգացիոն գործիքներ

Անկախ այն փաստից, որ Ղրղսզտանը համարվում է ապահով վայր զբոսաշրջության համար, խորհուրդ ենք տալիս վերցնել ձեզ հետ հուսալի նավիգացիոն գործիքներ՝ GPS սարքեր, քարտեզ և կողմնացույց:


Արահետներից շատերը կարող են լինել վատ գծանշված, այնպես որ ունեցեք հետևյալ իրերը․

Լավ քարտեզ կամ առցանց նավիգացիոն ծրագիր - Google Maps -ը կարող է չաշխատել լեռնային հատվածներում, այնպես որ նախօրոք ներբեռնեք առցանց քարտեզներ կամ ձեզ հետ վերցրեք տարածքի ֆիզիկական քարտեզը:

Կողմնացույց և GPS սարք - Եթե դուք նախատեսում եք արշավել ոչ այդքան հայտնի երթուղիներով, ապա անպայման ունեցեք կողմնացույց և GPS սարքավորում։

Կլիմայավարժեցում

Ղրղզստանը հայտնի է իր լեռներով, որոնք հիմնականում 3000մետրից բարձր են։


Առողջական խնդիրներից խուսափելու համար հետևեք այս խորհուրդներին․

Մի շտապեք - Մեկ կամ երկու օր անցկացրեք ավելի ցածր լեռնային հատվածներում, որպեսզի մարմնը հարմարվի այդ պայմաններին:

Հաճախ հեղուկներ օգտագործեք - Խմեք շատ ջուր, մարմնին անհրաժեշտ հեղուկի քանակը ապահովելու համար։

Եղեք ուշադիր ախտանիշներին - Եթե ունեք գլխացավ, գլխապտույտ և սրտխառնոց, ապա խորհուրդ ենք տալիս իջնել ավելի ցածր հատված:

Լավագույն երթուղիները

Ղրղզստանը լի է անմոռանալի արահետներով։

Ահա լավագույն վայրերից մի քանիսը.

Ալա Արչա ազգային պարկ - Այս այգին գտնվում է Բիշքեկից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա։ Այն հարուստ է ալպիական դաշտերով, գետերով և տպավորիչ գագաթներով:

Տյան Շան լեռնաշղթա - Այն հայտնի է իր խորդուբորդ գագաթներով և բնական գեղեցկությամբ։ Երթուղիները տարբեր բարդության են, այնպես որ հեշտությամբ կարող եք գտնել արշավ, որը կհամապատասխանի ձեզ։

Ալթին Արաշան - Այս վայրը իդեալական է նրանց համար, ովքեր փնտրում են հանգիստ արշավներ կամ բնական տաք աղբյուրներում լողանալու հնարավորություն:

Անվտանգություն

Ղրղզստանն ընդհանուր առմամբ անվտանգ է ճանապարհորդների համար, բայց ինչպես ցանկացած անծանոթ տարածաշրջանում, այստեղ նույնպես անհրաժեշտ է զգույշ լինել։

Ինչ-որ մեկին տեղեկացրեք ձեր պլանների մասին - Միշտ կիսվեք ձեր երթուղիով ինչ-որ մեկի հետ, հատկապես, եթե դուք գնում եք արշավի:

Հարգեք տեղական ավանդույթները - Ղրղզները հայտնի են իրենց հյուրընկալությամբ, սակայն կարևոր է հարգել տեղական սովորույթները, երբ այցելում եք նրանց գյուղեր և յուրտեր։

Տուր դեպի Ղրղզստան

2025 թվականի հունիսին մենք ուղևորվելու ենք դեպի Ղրղզստան։

Այս ուղևորությունը հիանալի միջոց է Ղրղզստանի գեղեցկությունը բացահայտելու համար։ Այն կլինի անմոռանալի փորձ, որը հավերժ կմնա Ձեր սրտում։