ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, ՊԱՏԱԳՈՆԻԱ և ՖԻԹԶ ՌՈՅ
Բացահայտեք Բուենոս Այրեսի իրական ոգին:
Ուսումնասիրեք Պատագոնիայի հիասքանչ լեռները և հատկապես Ֆիթզ Ռոյը:
Ապրեք լավագույն պահերը Արգենտինայում:
Բուենոս Այրես հասնելուց հետո, ձեզ կտեղափոխեն հյուրանոց։ Այդ օրը կունենաք ազատ ժամանակ բացահայտելու գեղեցիկ քաղաքը, որը հայտնի է որպես «հարավային Ամերիկայի Փարիզ»՝ իր ճարտարապետության և փողոցների շնորհիվ։
Ավելի ուշ կմասնակցենք տանգոյի երեկոյի և կփորձենք ավանդական արգենտինական սթեյք՝ տեղական գինով։
Բարի գալուստ քաղաք, որը միաձուլում է ավանդույթներն ու կիրքը ամեն անկյունում։
Ձեզ հյուրանոցից վերցնելով, սկսում ենք 5 ժամ տևողությամբ քաղաքային տուրը։
Մենք կսկսենք հայտնի Պլազա դե Մայոյից, քանի որ այն քաղաքի պատմական և քաղաքական սիրտն է։ Այնտեղ նաև կտեսնենք տպավորիչ Վարդագույն Տունը։
Հաջորդիվ կզբոսնենք Սան Թելմոյի փողոցներով, որը ամենահին թաղամասն է և հայտնի է իր յուրահատուկ մթնոլորտով։
Այնուհետև կգնանք դեպի գունագեղ Լա Բոկա:
Վերջապես կայցելենք էլեգանտ Ռեկոլետա, որտեղ մեծ պալատները տեսնելով, կհասկանաք թե ինչու են այն անվանում «հարավային Ամերիկայի Փարիզ»։
Երեկոյան կլինի տանգոյի շոու, որից հետո կգնանք ռեստորան՝ համեղ արգենտինական սթեյք ուտելու։
Ընթրիքից հետո կվայելենք տեղական արտիստների կողմից կազմակերպած շոուն, որի ընթացքում դուք լիովին կզգաք արգենտինական մշակույթը։
Կեսգիշերին կվերադառնանք հյուրանոց։
Այսօր մենք կիրականացնենք 3 ժամ տևողությամբ չվերթ դեպի Էլ Կալաֆատե։
Նախաճաշից հետո մենք ինքնաթիռով կուղևորվենք Էլ Կալաֆատե։
Հյուրանոցում տեղավորվելուց հետո մենք միասին կբացահայտենք հմայիչ Էլ Կալաֆատե քաղաքը՝ այցելելով տեղական խանութներ և սրճարաններ:
Այնուհետև կուղևորվենք Սառցադաշտի թանգարան, դա կլինի անմոռանալի փորձ ձեր կյանքում:
Բաց չթողնեք հնարավորությունը այնտեղ սառույցից պատրաստված բաժակներով խմիչքներ փորձելու։
Սկսում ենք օրը համեղ և հագեցնող նախաճաշով։
Դրանից հետո մեքենայով կգնանք դեպի Էլ Չալտեն․ դա կտևի մոտ 3 ժամ։
Ընթացքում կարող եք հարմար տեղավորվել, հանգստանալ և վայելել Պատագոնիայի չքնաղ տեսարանները։
Էլ Չալտեն հասնելուց հետո մենք կպատրաստվենք մի փոքր արշավի՝ դեպի Միրադոր դե լոս Կոնդորես և Միրադոր դե Լաս Աիգիլաս։
Այստեղ ձեզ սպասվում է տպավորիչ գագաթների և փարթամ հովիտների տեսարաններ։
Այս ճանապարհորդությունով սկսում ենք բացահայտել Էլ Չալտենի բնական գեղեցկությունը։
Սկսում ենք օրը նախաճաշով, ինչից հետո պատրաստվում ենք արշավի դեպի Լագունա դե Լոս Տրես՝ տեղացի գիդի ուղեկցությամբ։
Իրերը հավաքելուց հետո կուղևորվենք 8-9 ժամ տևողությամբ արշավի։
Արահետը կտանի մեզ անտառների և սառցե լճերի միջով՝ ամեն քայլափոխին էլ ավելի էպիկ տեսարաններ բացելով։
Լագունա դե լոս Տրես հասնելով կտեսնեք Ֆիթզ Ռոյը, որը իր հիասքանչ տեսարանով արտացոլվում է փիրուզագույն ջրերում:
Որոշ ժամանակ կտրամադրենք այնտեղ սնվելուն, ինչի ընթացքում էլ գիդը մեզ կպատմի մի շարք պատմություններ տեղանքի մասին։
Այդ ամենից հետո կվերադառնանք հյուրանոց։
Սկսում ենք օրը նախաճաշով, պատրաստվելով Լագունա Տորեի քայլարշավին։
Իրերը հավաքելուց հետո սկսում ենք մեր արշավը, որը կտևի 6-7 ժամ։
Ճանապարհին կվայելեք Սերո Տորրեի և նրա շրջապատող գագաթների հիասքանչ տեսարանները։
Լագունա Տորե հասնելուց հետո կտեսնեք փիրուզագույն սառցադաշտային լիճը, որը շրջապատված է բարձր լեռներով։
Այս հիասքանչ տեսարանների ներքո կանենք ընդմիջում։
Հագեցած օրից հետո մենք կվերադառնանք հյուրանոց։
Էլ Չալտենում կարող եք վայելել ազատ ժամանակը՝ բացահայտելով շրջակայքը։
Կարող եք պտտվել տեղական խանութներում, այցելել սրճարան, կամ ուղղակի հանգստանալ լեռնային տեսարանները վայելելով։
Կեսօրին մենք կուղևորվենք հետ՝ դեպի Էլ Կալաֆատե, վայելելով Պատագոնիայի տեսարանները։
Էլ Կալաֆատե հասնելուց հետո կտեղավորվենք հարմարավետ հյուրանոցում, որտեղ կարող եք հանգստանալ քննարկելով նախորդ օրերի տպավորությունները։
Նախաճաշից հետո մենք կգնանք դեպի աշխարհահռչակ Պերիտո Մորենո սառցադաշտ, որը գտնվում է Լոս Գլասիարես Ազգային Պարկում։
Մեքենան մեզ կտանի գեղեցիկ տեսարաններով լի ճանապարհով։
Մենք կքայլենք հատուկ հատվածով, որտեղից բացվում է սառցադաշտի հիանալի տեսարան։
Այստեղ ներկա կլինենք նաև մի այլ անհավատալի պահի, կլսենք սառույցի հսկայական կտորների ձայնը, որոնք կոտրվելով բախվում են իրար և թափվում ջրի մեջ։
Դուք կունենաք ժամանակ տարածքում պտտվելու և սառցադաշտը տարբեր անկյուններից բացահայտելու համար։
Այս տուրը ներառում է ոչ միայն գեղեցիկ տեսարաններ, այլ նաև Պատագոնիայի ամենաէպիկ վայրերը։
Անմոռանալի տեսարաններով հագեցած օրվանից հետո մենք կվերադառնանք հյուրանոց:
Նախաճաշից հետո կհավաքենք իրերը և կպատրաստվենք Բուենոս Այրես վերադառնալուն։
Մեր խումբը կունենա հարմարավետ տրանսֆեր դեպի օդանավակայան՝ վայելելով Պատագոնիայում եղած վերջին պահերը։
Բուենոս Այրես հասնելուց հետո կգնանք հյուրանոց։ Մի փոքր ուշ կպատրաստվենք երեկոյին։ Ընթրիքի ընթացքում կնշենք մեր անմոռանալի այցը Պատագոնիա՝ վայելելով արգենտինական խոհանոցը։
Սա կլինի հիանալի երեկո մեր անմոռանալի ճամփորդությունը ամփոփելու համար։
Հյուրանոցում նախաճաշից հետո կարող եք վայելել առավոտը:
Ըստ ցանկության կայցելենք Բուենոս Այրեսի խորհրդանշական ֆուտբոլային մարզադաշտերից մեկը, ինչպիսիք են Ռիվեր Փլեյթը կամ Բոկա Խունիորսը։
Այնուհետև մենք կհավաքենք մեր իրերը և կպատրաստվենք թռիչքին:
Շատ լավ էներգիայով և մեր անհավատալի հիշողություններով լի սրտով մենք կուղևորվենք օդանավակայան:
€ 2950 | Երկտեղանոց սենյակի համար
€ 3350 | Մեկտեղանոց սենյակի համար