ՋՐՎԵԺԻՑ մինչև սառցադաշտ
Ճանապարհորդություն դեպի ԻԳՈՒԱՍՈՒ
և պատագոնիա
Փետրվար, 2026
ՋՐՎԵԺԻՑ մինչև սառցադաշտ
Ճանապարհորդություն դեպի ԻԳՈՒԱՍՈՒ
և պատագոնիա
Փետրվար, 2026

Ուղևորվեք դեպի Պատագոնիա՝ մոտիկից ուսումնասիրեք հայտնի Պերիտո Մորենո սառցադաշտը, արշավեք Ֆիթզ Ռոյ լեռան աննկարագրելի տեսարաններով և ձիով զբոսնեք Պատագոնիայի դաշտերում:

Այնուհետև գնացեք Իգուասու ջրվեժներ՝ աշխարհում ամենահայտնի ու հզոր ջրվեժներից մեկը՝ շրջապատված կանաչ անտառով։

Ավարտեք այս ճանապարհորդությունը Բուենոս Այրեսի սրտում, որտեղ ամեն քայլափոխի ձեզ սպասում են տանգոն ու արգենտինական գինին:

Բարի գալուստ Արգենտինա։

Ուղևորվեք դեպի Պատագոնիա՝ մոտիկից ուսումնասիրեք հայտնի Պերիտո Մորենո սառցադաշտը, արշավեք Ֆիթզ Ռոյ լեռան աննկարագրելի տեսարաններով և ձիով զբոսնեք Պատագոնիայի դաշտերում:

Այնուհետև գնացեք Իգուասու ջրվեժներ՝ աշխարհում ամենահայտնի ու հզոր ջրվեժներից մեկը՝ շրջապատված կանաչ անտառով։

Ավարտեք այս ճանապարհորդությունը Բուենոս Այրեսի սրտում, որտեղ ամեն քայլափոխի ձեզ սպասում են տանգոն ու արգենտինական գինին:

Բարի գալուստ Արգենտինա։

ԵՐԹՈՒՂԻ |10 ՕՐ

Բարի գալուստ Պատագոնիա

Օր 1

Էլ Կալաֆատե

Հյուրանոցում տեղավորվելուց հետո մենք միասին կբացահայտենք հմայիչ Էլ Կալաֆատե քաղաքը՝ այցելելով տեղական խանութներ և սրճարաններ:

Այնուհետև կուղևորվենք Սառցադաշտի թանգարան,

դա կլինի անմոռանալի փորձ ձեր կյանքում:

Բաց չթողնեք հնարավորությունը այնտեղ սառույցից պատրաստված բաժակներով խմիչքներ փորձելու։

Պերիտո Մորենո սառցադաշտ

Օր 2

Նավարկություն սառցադաշտում

Նախաճաշից հետո մենք կգնանք դեպի աշխարհահռչակ Պերիտո Մորենո սառցադաշտ, որը գտնվում է

Լոս Գլասիարես Ազգային Պարկում։

Մեքենան մեզ կտանի գեղեցիկ տեսարաններով լի ճանապարհով։

Մենք կքայլենք հատուկ հատվածով, որտեղից բացվում է սառցադաշտի հիանալի տեսարան։

Այստեղ ներկա կլինենք նաև մի այլ անհավատալի պահի, կլսենք սառույցի հսկայական կտորների ձայնը, որոնք կոտրվելով բախվում են իրար և թափվում ջրի մեջ։

Դուք կունենաք ժամանակ տարածքում պտտվելու և սառցադաշտը տարբեր անկյուններից բացահայտելու համար։

Այս տուրը ներառում է ոչ միայն գեղեցիկ տեսարաններ, այլ նաև Պատագոնիայի ամենաէպիկ վայրերը։

Անմոռանալի տեսարաններով հագեցած օրվանից հետո մենք կվերադառնանք հյուրանոց:

Տրանսֆեր դեպի Էլ Չալտեն

Օր 3

Բացահայտում ենք Էլ Չալտենը

Սկսում ենք օրը համեղ և հագեցնող նախաճաշով։

Դրանից հետո մեքենայով կգնանք դեպի Էլ Չալտեն․

դա կտևի մոտ 3 ժամ։

Ընթացքում կարող եք հարմար տեղավորվել, հանգստանալ և վայելել Պատագոնիայի չքնաղ տեսարանները։

Էլ Չալտեն հասնելուն պես կտեղավորվենք հարմարավետ հյուրանոցում, որից հետո կուսումնասիրենք տեղանքը։

Երեկոյան կունենանք ազատ ժամանակ՝ արգենտինական խոհանոցը վայելելու, տեղական ​​գարեջուր փորձելու

և հանգստանալու համար:

Ֆիթզ Ռոյի բազային ճամբար

Օր 4

Լագունա դե Լոս Տրես

Սկսում ենք օրը նախաճաշով, ինչից հետո պատրաստվում ենք արշավի դեպի Լագունա դե Լոս Տրես՝ տեղացի գիդի ուղեկցությամբ։

Իրերը հավաքելուց հետո կուղևորվենք 8-9 ժամ տևողությամբ արշավի։

Արահետը կտանի մեզ անտառների և սառցե լճերի միջով՝ ամեն քայլափոխին էլ ավելի էպիկ տեսարաններ բացելով։

Լագունա դե լոս Տրես հասնելով կտեսնեք Ֆիթզ Ռոյը,

որը իր հիասքանչ տեսարանով արտացոլվում է փիրուզագույն ջրերում:

Որոշ ժամանակ կտրամադրենք այնտեղ սնվելուն,

ինչի ընթացքում էլ գիդը մեզ կպատմի մի շարք պատմություններ տեղանքի մասին։

Այդ ամենից հետո կվերադառնանք հյուրանոց։

Ձիավարություն Պատագոնիայի դաշտերում

Օր 5

Հանգիստ Էլ Չալտենում

Նախորդ օրվա քայլարշավից հետո մեզ սպասում է մեկ այլ արկածային օր՝ ձիավարություն տեղացի ուղեկցորդի հետ Պատոգոնիայի դաշտերում։

Ձիավարության ընթացքում կունենանք ընդմիջում տիպիկ արգենտինական ռանչոյում։

Իսկ երեկոյան կունենաք ազատ ժամանակ հանգստանալու, սպա սրահ այցելելու կամ լեռնային մաքուր օդը վայելելով գիրք կարդալու և մի բաժակ Մալբեկ ըմպելու համար:

Լագունա Տորե

Օր 6

Էպիկ տեսարաններ և վայրի արահետներ

Եվս մեկ անմոռանալի ուղղություն։

Սկսում ենք օրը նախաճաշով, պատրաստվելով Լագունա Տորեի քայլարշավին։

Իրերը հավաքելուց հետո սկսում ենք մեր արշավը, որը կտևի 6-7 ժամ։

Ճանապարհին կվայելեք Սերո Տորրեի և նրա շրջապատող գագաթների հիասքանչ տեսարանները։

Լագունա Տորե հասնելուց հետո կտեսնեք փիրուզագույն սառցադաշտային լիճը, որը շրջապատված է բարձր լեռներով։

Այս հիասքանչ տեսարանների ներքո կանենք ընդմիջում։

Հագեցած օրից հետո մենք կվերադառնանք հյուրանոց։

Վերադարձ Էլ Կալաֆատե

Օր 7

Էլ Չալտենից դեպի Էլ Կալաֆատե

Էլ Չալտենում կարող եք վայելել ազատ ժամանակը՝ բացահայտելով շրջակայքը։

Կարող եք պտտվել տեղական խանութներում, այցելել սրճարան, կամ ուղղակի հանգստանալ լեռնային տեսարանները վայելելով։

Կեսօրին մենք կուղևորվենք հետ՝ դեպի Էլ Կալաֆատե, վայելելով Պատագոնիայի տեսարանները։

Էլ Կալաֆատե հասնելուց հետո կտեղավորվենք հարմարավետ հյուրանոցում, որտեղ կարող եք հանգստանալ քննարկելով նախորդ օրերի տպավորությունները։

Թռիչք դեպի Բուենոս Այրես

Օր 8

Տանգոյի շոու

Նախաճաշից հետո կհավաքենք իրերը և կպատրաստվենք Բուենոս Այրես վերադառնալուն։

Մեր խումբը կունենա հարմարավետ տրանսֆեր դեպի օդանավակայան՝ վայելելով Պատագոնիայում եղած վերջին պահերը։

Բուենոս Այրես հասնելուց հետո կգնանք հյուրանոց։

Մի փոքր ուշ կպատրաստվենք երեկոյին։

Ընթրիքի ընթացքում կնշենք մեր անմոռանալի այցը Պատագոնիա՝ վայելելով արգենտինական խոհանոցը։

Սա կլինի հիանալի երեկո մեր անմոռանալի ճամփորդությունը ամփոփելու համար։

Իգուասու ջրվեժ

Օր 9

UNESCO-ի Համաշխարհային ժառանգություն
Վաղ առավոտյան թռիչք դեպի Պուերտո Իգուասու (մոտ 1 ժամ 45 րոպե):
Հասնելուն պես անմիջապես կգնանք դեպի Իգուասուի Ազգային պարկ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է և ունի մոտ 300 ջրվեժ:
Ջրվեժի արգենտինական հատվածում կանցկացնենք ամբողջ օրը՝ ուսումնասիրելով տարբեր վայրեր։ Այդ ամենից հետո կտեսնենք հայտնի Garganta del Diablo ջրվեժը: Կանցնենք վերին և ստորին ուղիներով, որպեսզի մոտիկից տեսնենք հզոր ջրվեժները: Երեկոյան կտեղափոխվենք օդանավակայան՝ դեպի Բուենոս Այրես թռիչքի։

Բուենոս Այրես

Օր 10

Մեկնում
Հյուրանոցում նախաճաշից հետո կարող եք վայելել առավոտը:
Այդ օրը կունենաք ազատ ժամանակ բացահայտելու գեղեցիկ քաղաքը, որը հայտնի է որպես «հարավային Ամերիկայի Փարիզ»՝ իր ճարտարապետության և փողոցների շնորհիվ։
Մենք կսկսենք հայտնի Պլազա դե Մայոյից, քանի որ այն քաղաքի պատմական և քաղաքական սիրտն է։
Այնտեղ նաև կտեսնենք տպավորիչ Վարդագույն Տունը։
Հաջորդիվ կզբոսնենք Սան Թելմոյի փողոցներով, որը ամենահին թաղամասն է և հայտնի է իր յուրահատուկ մթնոլորտով։
Այնուհետև կգնանք դեպի գունագեղ Լա Բոկա:
Վերջապես կայցելենք էլեգանտ Ռեկոլետա, որտեղ մեծ պալատները տեսնելով, կհասկանաք թե ինչու են այն անվանում «հարավային Ամերիկայի Փարիզ»։
Երեկոյան կհավաքենք մեր իրերը և կպատրաստվենք թռիչքին:

Շատ լավ էներգիայով և անհավատալի հիշողություններով կուղևորվենք օդանավակայան:

Ներառված է
  • Հյուրանոց 10 օր՝ նախաճաշով
  • Ներքին թռիչքներ
  • Ներքին թռիչքների ժամանակ 15 կգ + 8 կգ ձեռքի ուղեբեռ
  • Տրանսֆերներ
  • Հրաժեշտի ընթրիք Բուենոս Այրեսում
  • Ձիավարություն
  • Պերիտո Մորենո սառցադաշտում նավարկության տոմսեր
  • Սառցադաշտի թանգարանի և բառի տոմսեր
  • Տեղացի գիդի ծառայություն
  • Ճանապարհորդական / բժշկական ապահովագրություն
Ներառված չէ
  • Միջազգային թռիչքի տոմսեր
  • Ընդմիջումներ և ընթրիքներ

Գինը մեկ անձի համար

Մենք առաջարկում ենք երկու փաթեթ
  • $ 3150

    Երկտեղանոց սենյակի համար

  • $ 3750

    Մեկտեղանոց սենյակի համար

Հաճախ տրվող հարցեր