2025 թվականի հունիսին մենք ուղևորվելու ենք դեպի Ալթայ՝ բացահայտելու նրա հարուստ բնությունը և լեռնաշխարհը։
Դա նաև լինելու է իդեալական շանս մոտիկից ծանոթանալու Ալթայի յուրօրինակ հոգևոր կյանքի և շամանիզմի հետ։
Ուղևորություն դեպի հոգևոր աշխարհ
Ալթայը գտնվում է չորս երկրների խաչմերուկում։ Այդ երկրներն են՝ Ռուսաստան, Մոնղոլիա, Չինաստան և Ղազախստան։
Այն հայտնի է իր ձյունածածկ գագաթներով, հարուստ անտառներով և գետերով։
Այս լեռները կարևոր տեղ են զբաղեցնում բնիկների հոգևոր կյանքում։
Ալթայի լեռնային հատվածում տարածված է շամանիզմը, ըստ որի՝ աշխարհը, բնությունը, հոգիները և մարդիկ փոխկապակցված լինելով պահում են բալանսը։
Շամանիզմը ծագել է Մոնղոլիայում և Արևելյան Սիբիրում: Շամանիզմ բառը գալիս է սիբիրյան թունգուզից և նշանակում է նա, ով գիտի:
Այս լեռներին շատ հաճախ կոչում են «Ալթայի ոսկե լեռներ», քանի որ նրանք համարվում են սուրբ վայրեր։
Ըստ տեղացիների՝ հենց այդ լեռներում են բնակվում սուրբ հոգիները։
Այս գաղափարը եկել է հին շամանական ավանդույթներից, և փոխանցվել է սերնդեսերունդ։
Այս ավանդույթների համաձայն լեռները ոչ միայն բնության մաս են, այլ նաև հարուստ են հոգևոր աշխարհով։
Ըստ լեգենդների, գագաթները, արահետները, գետերն ու անտառները դարպասներն են հոգևոր և ֆիզիկական աշխարհների միջև։ Բազմաթիվ քարանձավներում և ժայռերում առկա պատկերների շնորհիվ մենք կարող ենք պատկերացում կազմել այդ ամենի մասին։
Այդ վայրերից շատերը մինչև օրս համարվում են սրբատեղի, շատ մարդիկ այցելում են այնտեղ՝ ոգիների հետ կապ հաստատելու համար։
Շամանիզմը վաղ ժամանակներից տարածում է գտել Ալթայում։
Շամանները համարվում են միջնորդներ՝ ֆիզիկական և հոգևոր աշխարհի միջև։ Նրանք օժտված են բուժելու, մահացածների հետ կապ հաստատելու և մարդկանց կյանքի մարտահրավերների միջով անցկացնելու ունակությամբ։
Նրանց ընտրում են վաղ հասակում, երբ նկատում են հոգևոր աշխարհի հետ կապը։
Ասում են, որ ոգիները իրենք են ընտրում շամաններին, իսկ շամանները այդ ամենից հետո պետք է կատարեն ծեսեր իրենց կապը պահելու համար։
Ալթայի ավանդույթների համաձայն, շամանները ոչ միայն բուժող մարդիկ են, այլ նաև գիտելիքի պահապաններն են։ Նրանք ապահովում են ներդաշնակությունը մարդկային և հոգևոր կյանքի միջև, ինչպես նաև հավասարակշռությունը բնության ուժերի միջև։
Ալթայի ավանդույթի համաձայն, շամանները ճանապարհորդում են հոգիների աշխարհ՝ գիտելիքներ փնտրելու համար: Այս ճանապարհորդությունները դիտվում են որպես մարմնից դուրս փորձառություններ, որոնց ընթացքում շամանի հոգին ճանապարհորդում է բնության հոգիներով և աստվածներով բնակեցված տարածքներով:
Այս հոգևոր ճանապարհը սկսելու համար շամանները սկսում են մտավոր աշխատանք և ծիսական պրակտիկաների միջոցով, ինչպիսիք են թմբկահարելը, երգելը, պարելը կամ սուրբ բույսերի օգտագործումը՝ հայտնվում են էքզտազի մեջ։
Թմբուկը կարևոր գործիք է շամանների համար, քանի որ նրա ռիթմիկ ձայնը օգնում է շամանին գերազանցել սովորական իրականությունը և մտնել հոգևոր աշխարհ: Թմբուկի զարկը համեմատվում է երկրի սրտի զարկերի հետ՝ ստեղծելով հզոր կապ շամանի և բնական աշխարհի միջև:
Հոգիների աշխարհում շամանը կարող է հանդիպել տարբեր էակների՝ սեփական նախնիներից մինչև խաբեբա ոգիներ: Շամանը պետք է ուշադիր լինի այս հանդիպումների ընթացքում և վերադառնա այն գիտելիքներով, որոնք նա փնտրում է:
Ալթայի շամանիզմի հիմքում ընկած է բնության հանդեպ խորը հարգանքը։ Ալթայի լեռները, գետերը, անտառները և կենդանիները դիտարկում են ոչ թե որպես ռեսուրսներ, այլ որպես հարգանքի և պաշտպանության արժանի սուրբ էակներ։ Այստեղի բնակիչների համար հողը պարզապես ապրելու վայր չէ, այլ հոգևոր էություն, որը պետք է հարգել և պահպանել:
Շամանիզմում կան մի շարք ծեսեր և արարողություններ, որոնցով նրանց նշում են եղանակների փոփոխությունները, կյանքի փուլերը և համայնքի հիմնական իրադարձությունները։
Ծեսերի ընթացքում նրանք մատուցում են ընծաներ հոգիներին, օրինակ ուտելիք, խմիչք կամ այլ խորհրդանշական առարկաներ։
Ըստ բնիկների անտառահատումները, կենդանիների որսը, հանքերի օգտագործումը կարող է հանգեցնել հոգևոր աններդաշնակության, որը կբերի նրանց շատ դժբախտություններ։
Դրա համար նրանք հարգում են շրջակա միջավայրը, և այդ գիտելիքները փոխանցում են սերնդեսերունդ։
Չնայած նրան, որ Ալթայի տարածաշրջանում շամանիզմը դարերի ընթացքում բախվել է մարտահրավերների՝ սկսած խորհրդային ճնշումից մինչև գլոբալիզացիա, վերջին տասնամյակների ընթացքում հետաքրքրությունը այդ ամենի հանդեպ կրկին մեծացել է:
Այժմ շատ երիտասարդներ վերադառնում են իրենց արմատներին՝ ձգտելով վերականգնել կապը նախնիների ավանդույթների հետ, և պահպանել մշակութային ժառանգությունը։
Ալթայի լեռներն իրենց գեղեցկությամբ և էներգիայով շարունակում են գրավել այցելուներին ամբողջ աշխարհից, ովքեր ցանկանում են զգալ հոգևոր կապը բնության հետ։
Հետևեք մեր էջին լրացուցիչ մանրամասների համար:
Շուտով տուրի մանրամասները կտեսնեք մեր կայքում։