Կամչատկան գտնվում է Ռուսաստանի Արևելքում։ Այն հայտնի է իր հրաբուխներով, փառահեղ լանդշաֆտներով և հարուստ ծովային կյանքով:
Տարածաշրջանը համարվում է բարենպաստ ջրային կենդանիների համար, ինչի շնորհիվ Կամչատկան կետեր տեսնելու լավագույն վայրերից մեկն է։
Հենց այնտեղ են ապրում սապատավոր կետերը և խոյադելֆինները։
Այս բլոգում կարող եք կարդալ կետերի տեսակների կեցության մասին և իմանալ, թե երբ և որտեղ կարող եք հանդիպել նրանց։
Հաճախ հանդիպող տեսակներն են՝
Սապատավոր կետերը ամենահայտնի տեսակներից են Կամչատկայում:
Այդ անվանումը ստացել է մեջքի վրա մեծ լողակներ ունենալու պատճառով, քանի որ դրանք նման են սապատի։
Նրանց երկարությունը կարող է հասնել մինչև 18 մետր, իսկ քաշը՝ մինչև 45 տոննա: Նրանք հայտնի են իրենց սահուն թռիչքներով, պոչի հարվածներով և հիպնոսացնող երգերով: Կամչատկայի հարուստ ջրերը այս կետերի համար կարևոր կերակրման վայր են։
Նրանք հայտնի են այս տարածաշրջանում իրենց տպավորիչ չափերի և պահելաձևի շնորհիվ:
Խոյադելֆին
Օվկիանոսի գիշատիչները
Այս խելացի գիշատիչները ապրում են խմբերով։ Որսի ժամանակ շրջապատում են զոհին բոլոր կողմերից, հարձակվում են ու խժռում։
Նրանք որսում են ծովային կենդանիներ, օրինակ՝ սաղմոն, փոկեր և նույնիսկ խոշոր կետեր: Նրանց հեշտ է նկատել մաշկի վառ գույնի պատճառով, սակայն դա չի խանգարում նրանց։
Խոյադելֆինների երկարությունը հասնում է 10 մ, իսկ քաշը՝ 8 տ։
Մոխրագույն կետերը հայտնի են որպես ճանապարհորդներ։ Նրանք լողում են Բաջա Կալիֆորնիայից մինչև Արկտիկա:
Կամչատկան գտնվում է իրենց միգրացիայի ճանապարհին։ Նրանք այստեղ ավելի քիչ են տարածված քան սապատավոր կետերը և խոյադելֆինները, սակայն աշնան ամիսներին կարող եք հանդիպել նրանց:
Կամչատկայում կարելի է հանդիպել նաև կապույտ կետերի, որոնք երբևէ գոյություն ունեցած ամենամեծ կենդանիներն են։
Նրանց երկարությունը կարող է հասնել մինչև 30 մետր, իսկ քաշը մինչև 200 տոննա:
Կամչատկայի ջրերը հարուստ են ձկնատեսակներով, ինչի շնորհիվ համարվում են իդեալական վայր կետերի սնուցման համար։
Նրանց դժվար է նկատել, քանի որ հիմնականում լողում է ջրի 7-20 մետր խորքերում։
Կամչատկայում կետեր տեսնելու լավագույն ժամանակը ամառն է և աշնան սկզբը, քանի որ այդ ժամանակ ակտիվանում է ծովային կյանքը։
Ամառ( հունիսից օգոստոս ) - կետերին տեսնելու լավագույն ժամանակը
Կամչատկայում կետեր տեսնելու ամենալավ ժամանակը հունիսի վերջից օգոստոսի սկիզբն է։ Այդ ժամանակ շատ ակտիվ են սապատավոր կետերը, խոյադելֆինները և այլ ծովային կաթնասունները, քաննի որ նրանք գաղթում են Կամչատկայի սննդանյութերով հարուստ ջրեր՝ սնվելու համար:
Վաղ աշուն (սեպտեմբերից հոկտեմբեր) - կետերի միգրացիա
Սեպտեմբերից հոկտեմբեր կետերը սկսում են իրենց միգրացիան դեպի հարավ՝ ավելի տաք ջրեր փնտրելու:
Այդ ամիսներին դուք կարող եք տեսնել մոխրագույն կետերի, որոնք կերակրման սեզոնից հետո ճանապարհ են ընկնում: Թեև սապատավոր կետերի և խոյադելֆինների հետ հանդիպումները կարող են ավելի հազվադեպ լինել, այնուամենայնիվ, նրանց տեսնելու հնարավորություն կա: Այս ընթացքում նաև հնարավոր է հանդիպել կապույտ կետերի։
1. Ավաչինյան ծովախորշ
Ավաչինյան ծովախորշը գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատսկու մոտակայքում։ Այն համարվում է կետեր տեսնելու ամենահայտնի վայրերից մեկը։ Ծովախորշում կան հարմար պայմաններ նավարկության համար:
Սապատավոր կետեր և խոյադելֆիններ կարող եք տեսնել այստեղ հատկապես ամռան ամիսներին: Ծոցի շուրջ նավով տուրերը հիանալի հնարավորություն են տալիս տեսնելու կետերին մոտ տարածությունից:
2. Շելիխովի ծոց և Կուրիլյան կղզիներ
Շելիխովի ծովածոցը գտնվում է Կամչատկայի արևելյան ափին։ Այն նույնպես համարվում է հայտնի վայր է կետերին տեսնելու համար:
Տարածքը հարուստ է կենդանական աշխարհով և հանդիսանում է կարևոր վայր կետերի համար:
Կուրիլյան կղզիները Կամչատկայից մինչև Ճապոնիա ձգվող հրաբխային կղզիների շղթա են։ Այնտեղ նույնպես կարող եք հանդիպել մոխրագույն և կապույտ կետերի:
3. Բերինգի ծով
Բերինգի ծովի առափնյա գիծը բաժանում է Կամչատկան և Ալյասկան։ Այստեղ կետերն ապրում են իրենց բնական միջավայրում: Տարածքում հաճախ հանդիպում են մոխրագույն կետեր, իսկ կապույտ կետերի հետ հանդիպելու հնարավորություն լինում է կերակրման սեզոնին:
Զբոսաշրջիկները այս տարածքում համեմատաբար ավելի քիչ են, ինչը ստեղծում է հանգիստ մթնոլորտ նրանց համար, ովքեր փնտրում են հանգստություն բնության մեջ:
Ամրագրեք տուր
Կետերին տեսնելու լավագույն տարբերակը տուր ամրագրելն է, քանի որ մասնագետները գիտեն թե որտեղ և երբ կարելի է հանդիպել կետերի։
Տուրի ընթացքում նրանք նաև կկիսվեն հետաքրքիր տեղեկություններով այս զարմանահրաշ կենդանիների մասին:
Ձեզ հետ վերցրեք հեռադիտակ և տեսախցիկ
Որակյալ հեռադիտակը և խոշորացման ոսպնյակով տեսախցիկը կօգնեն ձեզ ոչ միայն տեսնել այս հսկաներին, այլ նաև ֆիքսել նրանց վեհությունը բնական միջավայրում:
Եղեք համբերատար և հարգալից
Կետերի տեսնելու համար ձեզ անհրաժեշտ է համբերություն, քանի որ նրանք վայրի կենդանիներ են: Կարևոր է հարգել կենդանիների անձնական տարածքը և հետևել անվտանգության կանոններին՝ նրանց չանհանգստացնելու համար:
Հագնվեք շերտերով
Կամչատկայում եղանակը կարող է լինել անկանխատեսելի նույնիսկ ամռան ամիսներին։ Խորհուրդ ենք տալիս հագնվել շերտերով և ունենալ հավելյալ տաք բաճկոն՝ նավարկությունների համար: