Վայրի կենդանիները արգենտինայում

Արգենտինան հարուստ է վայրի կենդանիների տեսակներով՝ փառահեղ յագուարներից մինչև զվարճալի ջրախոզուկներ (կոպիբարա)։

Նրանցից յուրաքանչյուրը ադապտացված են տեղանքի պայմաններին։


Յագուար

Արգենտինայի ամենահայտնի կենդանիներից մեկը յագուարն է։ Նրանք հայտնի են իրենց հզորությամբ, կարողանում են որսալ անգամ ջրի մեջ։

Ամերիկայում Յագուարը համարվում է ամենամեծը կատվազգիներից և նրա դերը կարևոր է երկրի էկոհամակարգի հավասարակշռության համար։

Արգենտինական յագուարները հիմնականում բնակվում են Միսիոնես նահանգի հյուսիսարևելյան շրջանի անտառներում, մասնավորապես Իգուասու ազգային պարկի տարածքում:

Տարածքը հարուստ է բուսականությամբ և ջրի աղբյուրներով, դրանք իդեալական պայմաններ են բնակվելու և որս անելու համար։

Քանի որ անտառների կրճատումը և որսորդությունը սպառնում են նրանց պոպուլյացիային, պետք է ստեղծել կազմակերպություններ, այս խորհրդանշական տեսակը պահպանելու համար:

Կապիբարա կամ ջրախոզուկ

Կապիբարան Արգենտինայի ամենամեծ կաթնասուններից մեկն է։ Նրան կարող եք հանդիպել գետերի, լճերի ափամերձ հատվածներում։ Նրանք ապրում են խմբերով, որոնք կարող են հասնել 10-20 անդամի։

Հիմնականում սնվում են խոտերով, ջրային բույսերով և բանջարեղեններով։


Կապիբարաները ոչ միայն Արգենտինայի վայրի բնության անբաժանելի մասն են, այլ նաև ունեն կարևոր դեր երկրի էկոհամակարգում:

Նրանք նպաստտում են մաքուր ջրի և խոտի շերտերի պահպանմանը։

Պինգվին

Արգենտինայում ապրում են պինգվինների մի քանի տեսակներ, որոնցից ամենահայտնին Մագելանյան պինգվինն է:

Նրանց կարելի է հանդիպել Պատագոնիայի ափամերձ տարածքներում, հատկապես Պունտա Տոմբոյում, որտեղ գտնվում են Մագելանյան պինգվինների աշխարհի ամենամեծ խմբերից մեկը:

Մագելայան պինգվինները սնվում են հիմնականում ձկներով, խեցգետիններով և այլ ծովային կենդանիներով։

Նրանց գեղեցիկ արտաքինն ու ընկերական վարքը գրավում են զբոսաշրջիկներին, և նրանք կարևոր դեր ունեն տարածաշրջանի էկոհամակարգերում։

Կարմիր աղվես

Կարմիր աղվեսները հեշտությամբ են հարմարվում և կարող են ապրել տարբեր միջավայրերում, անգամ քաղաքային տարածքներում: Հայտնի են իրենց խորամանկությամբ և տարբերվող պոչերով։

Նրանք սնվում են փոքր կենդանիներով, թռչուններով, ինչպես նաև պտուղներով և հատապտուղներով:

Ընդհանուր երկարությունը կարող է հասնել 60-90 սանտիմետրի, շատ ճկուն են, ունեն երկար վիզ, փոքր գլուխ և կարճ ոտքեր։

Գուանակո

Գուանակոն Հարավային Ամերիկայի կաթնասուններից է, որը պատկանում է լամաների ընտանիքին:

Հայտնի են իրենց ճարպկությամբ և արագությամբ, ունեն հաստ ու փափուկ մորթի, ինչը օգնում է նրանց դիմակայել Պատագոնիայի սառը կլիմայական պայմաններին:

Նրանք հիմնականում սնվում են խոտերով, բույսերով և տերևներով:

Անդյան եղնիկ

Անդյան եղնիկները հասակը հասնում է 80-100 սանտիմետրի, իսկ քաշը՝ 50-100 կիլոգրամի:

Նրանց հաճախ հանդիպում են Պատագոնիայի Անդյան շրջաններում, հատկապես ազգային պարկերում, ինչպիսին է Լոս Գլասիարեսը։

Նրանք սովոր են խորդուբորդ լեռնային տեղանքին, սնվում են խոտերով, թփերով և ծառերի կեղևով։