Յուրդերը Ղրղզստանում Քոչվորների ավանդույթները և մշակույթը

Ղրղզստանը երկիր է, որտեղ ժամանակը կարծես ավելի դանդաղ է անցնում, և բնությունը կապում է անցյալն ու ներկան: Ղրղզստանի կարևոր խորհրդանիշ է յուրդը։ Այն ավանդական քոչվորական կացարան է, որն օգտագործվում է մինչ օրս։ Ղրղզերենում և Ղազախերենում «յուրդ» բառը նշանակում է հայրենիք, բառացիորեն՝ հոր տուն։

Դրա պատմության հետ ծանոթանալու համար հարկավոր է ուսումնասիրել քոչվորների կյանքը և նրանց մշակութային արժեքները:

Քոչվորների կյանքը
Աշխարհ, որտեղ յուրդը պարզապես տուն չէ

Ղրղզստանի քոչվորների մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ և նրանց համար կարևոր է անասունների համար լավագույն արոտավայրերը գտնելը։ Բնությունը նրանց տունն է, և նրանք ապրում են նրա հետ ներդաշնակ: Քոչվորական ապրելակերպը պահանջում է շարժունակություն, որն արտահայտվում է յուրդի ձևավորման մեջ։

Քոչվորների կյանքը բաժանվում է երկու մասի՝ ամառային և ձմեռային։ Ամռանը նրանք տեղափոխվում են բարձր լեռնային արոտավայրեր, իսկ ձմռանը վերադառնում են ավելի տաք վայրեր։

Յուրդը նրանց համար պարզապես տուն չէ, այլ մի ամբողջ աշխարհ, որտեղ քոչվորներն անցկացնում են իրենց կյանքը: Այնտեղ նրանք նաև անցկացնում են մի շարք տոներ և ընտանեկան ծեսեր։

Յուրդը տեղացիների մշակույթի կարևորագույն մասերից մեկն է, և այն ավելին է, քան պարզապես տունը: Այնտեղ է անցնում նրանց կյանքի բոլոր փուլերը՝ ծնունդից մինչև մահ, և հենց դրա համար էլ տեղացիները այն համարում են յուրդը ընտանիքի, երկիրի և տիեզերքի խորհրդանիշ: Այնտեղ նրանք պահում են իրենց համար կարևոր իրերը, ինչպիսիք են ընտանեկան ժառանգությունները, երաժշտական ​​գործիքները, գրքերն ու նկարները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ:

Յուրդի կառուցում

Յուրդը քոչվոր ժողովուրդների ինժեներական հմտության օրինակ է։ Նրա շրջանակը բաղկացած է փայտե կառույցների բարդ համակարգից, որը կոչվում է «ուրուգ» կամ «կոս», որի հիման վրա ստեղծվում են պատերը, տանիքը և կենտրոնական գմբեթը։ Այս գմբեթը կամ «թունդիկը» փայտից է և աստղազարդ երկինք է հիշեցնում։ Այն օգնում է օդի շրջանառությանը, ինչի շնորհիվ ներսում ամռանը զով է, իսկ ձմռանը՝ տաք:

Չնայած իր պարզությանը, յուրտը ի վիճակի է դիմակայել ամենածայրահեղ կլիմայական պայմաններին` շոգ ամառներից մինչև դաժան ձմեռներ: Դա բնական նյութեր օգտագործելու շնորհիվ է։ Շրջանակի համար նրանք օգտագորշում են փայտ, իսկ հետո ծածկում են դա ոչխարի բրդից պատրաստված շերտով:

Վերին շերտը ոչ միայն պաշտպանում է քամուց և ցրտից, այլև կրում է մշակութային նշանակություն։ Դրա վրայի նախշերը հաճախ պատմում են իրենց նախնիների պատմությունները և արտացոլում քոչվոր ժողովրդի փիլիսոփայությունը։

Քոչվորները և հյուրընկալության մշակույթը

Ղրղզստանի մշակույթում հյուրընկալության ավանդույթները խորը նշանակություն ունեն։ Քոչվորների համար մարդկանց հետ հանդիպելը պարզապես պատահականություն չէր, այլ ճակատագրի նվեր։ Հյուրընկալությունը սոցիալական կյանքի կարևոր մասն էր և կապված է բնության և շրջակա աշխարհի նկատմամբ վերաբերմունքի հետ: Յուրդում հյուրերի համար միշտ տեղ կար, իսկ քոչվորները պատրաստ էին ջերմությամբ ընդունել բոլորին։

Քոչվորները հաճախ էին ճանապարհորդում և հանդիպում նոր մարդկանց: Դրա շնորհիվ նրանք ավելի ընկերասեր և հյուրընկալ էին։ Նրանք ավանդաբար այցելուներին հյուրասիրում էին էր Կարագայ՝ կաթից պատրաստված ազգային խմիչք, ինչպես նաև ավանդական ուտեստներ՝ բեշբարմակ և փլավ։ Յուրաքանչյուր ճաշատեսակ ուներ իր սիմվոլիկան, և յուրաքանչյուր հյուր զգում էր, որ ինքը պարզապես այցելու չէ:

Յուրդը ժամանակակից Ղրղզստանում

Այսօր յուրդը մնում է Ղրղզստանի մշակույթի կարևոր մասը՝ չնայած տեխնոլոգիական առաջընթացին և քաղաքաշինությանը։ Շատ ընտանիքներ, հատկապես լեռնային շրջաններում, շարունակում են ապրել յուրդերում՝ պահպանելով ավանդական կենսակերպը։ Յուրդը դարձել է ազգային ինքնության և հյուրընկալության խորհրդանիշ։ Այն ակտիվորեն օգտագործվում է մշակութային միջոցառումների ընթացքում:

Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են գալիս Ղրղզստան՝ յուրդում ապրելու համար: Շատ տուրիստական ​​ընկերություններ առաջարկում են տուրեր, որտեղ ճանապարհորդները կարող են մնալ յուրդերում, փորձել ավանդական խոհանոցը և ծանոթանալ քոչվորական ապրելակերպին:

Շատերի համար սա ոչ միայն երկիրը տեսնելու, այլև նրա ոգին զգալու հնարավորություն է։

Նորարարություններ և ավանդույթների պահպանում

Ժամանակակից յուրդները հաճախ պատրաստվում են թեթև նյութերից, ինչը հեշտացնում է նրանց տեղափոխումը, և օգտագործվում են գործվածքների նոր տեսակներ, որոնք ավելի լավ են պաշտպանում անձրևից և ցրտից:

Բնական նյութերի` փայտի և ֆետրի օգտագործեւմը մնում է անփոփոխ, քանի որ դրանք պահպանում են ջերմությունը և ստեղծում քոչվորական կյանքի համար անհրաժեշտ մթնոլորտ:

Բացի այդ, յուրդները ակտիվորեն օգտագործվում են ազգային տոների ժամանակ, օրինակ՝ Նաուրիզին։ Այս տոները կապում են անցյալը և ներկան՝ հիշեցնելով քոչվորական ժառանգությունը և ավանդույթները։

Յուրդը պարզապես տուն չէ, այլ Ղրղզստանի մշակութային ժառանգության կենդանի մասնիկը, մշտական ​​տեղահանության պայմաններում ապրող ժողովրդի բարգավաճման խորհրդանիշը։ Այն մարմնավորում է քոչվոր ժողովրդի փիլիսոփայությունը, ով ոչ միայն հարգում էր բնությունը, այլև մշակում էր իրենց շրջապատող աշխարհի հետ ներդաշնակ ապրելու յուրահատուկ ձևեր:

Բաց մի թողեք հնարավորությունը տեսնելու այս ամենը մոտիկից՝ 2025 թվականին կայանալիք մեր տուրի ընթացքում: