Արգենտինայի հայկական համայնքը

Արգենտինայում բնակվում է ողջ աշխարհում եղած հայկական սփյուռքի ամենամեծ խմբերից մեկը։ Ներկայումս այնտեղ ապրում է 150,000 հայ՝ որոնց մեծ մասը գալիս է Կիլիկիայից, Սիրիայից և Լիբանանից։

Առաջին պատմական հիշատակումները

Առաջին պատմական հիշատակումները Լատինական Ամերիկայում բնակվող անհատ հայերի մասին սկսվում են 17-րդ դարից:

Արգենտինայում շատերին է հայտնի գեներալ Խուան Ցեթցի (Հովհաննես Ցեթցյան) անունը։ Հունգարական հեղափոխությանը, այնուհետև Ղրիմյան պատերազմին մասնակցելուց հետո, 1859 թ. նա ամուսնացել է Բուենոս Այրեսի նախկին նահանգապետ Ռոսասի զարմուհու հետ և բնակություն հաստատել Բուենոս Այրեսում:

Բարձր գնահատելով նրա գիտելիքներն ու փորձը ռազմագիտության ասպարեզում, Արգենտինայի նախագահը նրան է վստահել զինվորական կադրերի պատրաստումն ու ռազմական քոլեջի հիմնադրումը:

1914 թ. Արգենտինայում արդեն բնակվում էր 2000 հայ:

Մեծ Եղեռնի հետևանքով Թուրքիայից (Կիլիկիա և Իզմիր) ժամանող հայերի ներհոսքը մեծ թափ առավ։


Արգենտինահայ համայնքը սկսեց ձևավորվել 1980-ական թվականներին և ներգաղթը էլ ավելի մեծացավ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, երբ վտանգվեց մեր հայրենակիցների կյանքը Թուրքիայում։

Արգենտինայում ապաստան գտած հայերը հիմնականում այնթապցիներ, հաճնցիներ ու մարաշցիներ էին, որոնք մեծ մասամբ բնակություն էին հաստատում Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում։

Նաև կան փոքրաթիվ հայկական համայնքներ Միսիոնես, Մենդոսա, Նեուկեն, Ռիո Նեգրո, Սանտա Կրուս նահանգներում:

Հայկական համայնքն այսօր

Հայկական համայնքն այսօր ապրում է ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով:

Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ։ Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը։ Կորդովայում կա Հայաստանի Հանրապետության հրապարակ, կան նաև Արմենիա և Զորավար Անդրանիկ անուններով փողոցներ։

Արգենտինահայերը ապրում է աշխույժ հասարակական կյանքով։ Այստեղ գործում են բազմաթիվ մշակութային միություններ, օրինակ «Կոմիտաս» և «Արաքս» երգչախմբերը, «Գայանե» և «Նաիրի» պարի խմբերը։ Ճանաչված են հայ մշակույթի գործիչներ Լևոն Վարդապետյանը, Ժան Ալմուխյանը, Մարթա Վարդանյանը, Ալիսիա Թերզյանը, երգչուհիներ Վիկտորյա Սևանը, Էլիզ Տիգրանյանը, դաշնակահարուհի Անթառամ Ահարոնյանը, քանդակագործ Հակոբ Յարումյանը, գեղանկարիչներ Խորխե Դեմիրճյանը, Սարգիս Աշքյանը և շատ ուրիշներ։

Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է հայազգի միակ պատգամավոր Ալեխանդրո Բալյանը, իսկ զինվորական ակադեմիայի հիմնադիր տնօրենը՝ հայազգի Յանոշ Ցեցը։

Ցավոք սրտի, չհաջողվեց գտնել նրանց նկարները։

Կրոն և կրթություն

Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիները։ Արգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ։ Ներկայումս այնտեղ գործում են 10 ամենօրյա դպրոցներ։

Այստեղ հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները։

Հայության մեծ մասը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Երկրում կան նաև հայ կաթոլիկ և ավետարանական համայնքներ։ Բուենոս Այրեսում գործում են Նարեկա Սուրբ Տիրամոր հայ կաթողիկե եկեղեցին, որի բակում 2015 թվականին կանգնեցվել է հայոց ցեղասպանության հուշարձան։

Նշանավոր հայերը
Էդուարդո Էռնեկյան

Էդուարդո Էռնեկյան համարվում է ամենահաջողակ ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։

Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում։ Էռնեկյանը ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։

2001 թվականի դեկտեմբերի 17-ին Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությունը ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։


Ալիսիա Թերզյան

Հայ դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահարուհի, հասարակական գործիչ, երաժշտագետ, դասախոս։

Ալիսա Թերզյանը ծնվել է 1934 թվականի հուլիսի 1-ին, Արգենտինայի Կորդովա քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի ազգային կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործության բաժինները։ Ուսումնասիրությունը շարունակել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, կոմպոզիցիայի դասեր է առել Ալբերտո Ջինասթերիայից։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ուսումնասիրել է հայ միջնադարյան հոգևոր երգարվեստը՝ Տեր հայր Լեոնսիո Դայանի ղեկավարությամբ։

1972 թվականից բազմիցս հանդես է եկել Երևանում։ Բուենոս Այրեսի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Արգենտինայի կոմպոզիտորների միության քարտուղար, Հարավային Ամերիկայի ժամանակակից երաժշտության ընկերության նախագահ, Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջազգային երաժշտական խորհրդի ներկայացուցիչ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Հայ երաժշտական գործադրություն ընկերության հիմնադիր։


Դավիթ Նալբանդյան

Ծագումով հայ հայտնի արգենտինացի թենիսիստ։

Դավիթ Նալբանդյանը ծնվել է Արգենտինայի Հանրապետության Կորդոբա մարզի Ունկուիլիո փոքրիկ քաղաքում։ Հինգ տարեկանից սկսել է թենիս խաղալ իրենց տան բակում հայազգի պապի կառուցած խաղադաշտում։ Տասնութ տարեկանում Դավիթը դարձել է պրոֆեսիոնալ թենիսիստ։

Մասնակցելով պատանեկան ու երիտասարդական մրցաշարերի՝ 1998 թվականի վերջերին աշխարհում ճանաչվել է երրորդ ուժեղագույն մարզիկը մենախաղերում։ 2000 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների բաց առաջնությունում հասել է մինչև եզրափակիչ և այդտեղ պարտության մատնել նաև պատանի Ռոջեր Ֆեդերերին ու ճանաչվել մրցումների հաղթող։ Այդ նույն տարում զուգախաղերում ճանաչվել է հինգերորդ ուժեղագույն թենիսիստը աշխարհում։

2008 թվականին Դավիթ Նալբանդյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։


Ալիսիա Կիրակոսյան

Ալիսիա Գուրգենի Կիրակոսյան, հայ բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2007)։

Ալիսան գրել է իսպաներեն, հետո նաև՝ հայերեն և անգլերեն։

Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել է թատրոնում։ 1968 թվականին փոխադրվել է Լոս Անջելես։

Հայ ընթերցողը նրան ճանաչեց 1967-1971 թվականների բանաստեղծ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ հրատարակված «Արմատ և էություն» բանաստեղծությունների ժողովածուով (թարգմ. իսպաներենից), 1972 թվականին Սփյուռքի հայության համար նույն գիրքը վերահրատարակվեց, «Հայաստանյան ապրումներ», «Բանաստեղծություններ» ժողովածունները։

Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։

Կիրակոսյանը բազմիցս այցելել է Սովետական Հայաստան, ինչից հետո գրել է «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը։

Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին։