Շրի Լանկայի խոհանոցը

Շրի Լանկայի ուտեստները հայտնի են իրենց բազմազան համեմունքներով, տեղական բաղադրիչներով և յուրօրինակ պատրաստման մեթոդներով: Կծու քարրիից մինչև համեղ բրնձով ուտեստներ՝ համեմված կղզու ավանդույթներով։

Միացեք մեզ՝ բացահայտելու Շրի Լանկայի ուտեստները և դրանց պատրաստման եղանակները։

Պարիպպու

(Ոսպ և քարրի)

Պարիպպուն ամենասիրված ուտեստներից է Շրի Լանկայում։ Այն հայտնի է իր պարզությամբ և համապատասխան համեմունքներով։

Այն պատրաստվում է կարմիր կամ դեղին ոսպով, համեմվում է քրքումով և չամանով։

Հիմնականում եփվում է կոկոսի կաթով՝ ավելի կրեմային լինելու համար, և հետո ավելանում է տապակած սոխ կամ քարրիի տերևներ։

Այս ուտեստը բուսական է՝ առանց գլյուտենի, ինչի շնորհիվ այն դարձել է դիետաներ պահող մարդկանց կողմից սիրված ։

Մատուցվում է խաշած բրնձով, լավ համադրվում է ռոտիի կամ հացի հետ և հաճախ դրա հետ մատուցում են կոկոսի սամբոլ՝ հավելյալ համի համար:

Ապպա (Հոփփերներ)

Ապպան ավանդական ուտեստ է, որը գրավում է բոլոր այցելուների սրտերը (և ստամոքսը):

Դրանք պատրաստվում են բրնձի ալյուրով, կոկոսի կաթով և մի փոքր աղով։

Տեղացիները ամենաշատը սիրում են ձվով ապպաները։ Դա ձու է, բլիթի մեջ՝ որը ունի ափսեի տեսք։

Դրանք մատուցվում են լունու միրսով (կծու համեմունքներով սոուս), սոխով, չիլի պղպեղով և կիտրոնի հյութով։

Հոփփերները հաճախ ուտում են նախաճաշին կամ ճաշին, մի շարք այլ ավանդական ճաշատեսակների հետ։

Բրինձ և քարրի

Բրինձը և քարրին Շրի Լանկայի խոհանոցի կարևոր մաս են կազմում։

Սա ոչ միայն ուտեստ է, այլ մի ընթացք է, որն արտացոլում է Շրի Լանկայի մշակույթի բազմազանությունը։

Սա Շրի Լանկայի ավանդական ուտեստներից մեկն է, որի համը երկար է մնում ձեր հիշողություններում։

Գլխավոր մասը խաշած բրինձն է, հիմնականում կարմիր կամ սպիտակ։

Այն եփում են այնքան մինչև փափկի, և ավելացնում քարրիով պատրաստած սոուսը։

Բրինձի հետ մատուցվող քարրիով սոուսները կարող են լինել շատ տարբեր, ինչը ցույց է տալիս կղզու խոհանոցի բազմազանությունը։

Ահա մի քանի տարնբերակ․

  • Դալ քարրի (Պարիպպու) - Հիմքը պատրաստվում է ոսպով, հավելվում համեմունքներով և կոկոսի կաթով։
  • Բանջարեղենով քարրի - Սեզոնային բանջարեղեններ, օրինակ դդում, ոլոռ, բադիրջան, որոնք եփվում են համեմունքներով և կոկոսի կաթով։
  • Մսով - Դանդաղ եփված միս, օրինակ հավ, տավար կամ գառ, համեմունքներով և կոկոսի կաթով։
  • Ձկնային - Պատրատսվում է թարմ ձկով, եփված կոկոսի կաթով։
Վատտալապամ

Վատտալապամը Շրի Լանկայի հայտնի աղանդերներից է։

Այն կոկոսի կրեմով պուդդինգ է։ Ունի յուրահատուկ համ և մատուցվում է հատուկ առիթների ժամանակ։

Հիմնական բաղադրիչներն են․


  • Կոկոսի կաթ, կրեմային լինելու համար
  • Մուգ շաքարավազ, քաղցրության համար
  • Հավկիթ
  • Համեմունքներ
Բանջարեղենային Ռոտիներ

Բանջարեղենային ռոտիները հայտնի ուտեստներ են, որոնք հեշտությամբ կգտնեք Շրի Լանկայի կրպակներում։ Դրանք սիրված են բոլորի կողմից, քանի որ ունեն համեղ միջուկներ։

Այն պատրաստվում է խմորից, լցոնվում բանջարեղենով։

Ռոտիները շատ սիրված են և՛ տեղացիների, և՛ այցելուների կողմից։

Միջուկները կարող են լինել շատ տարբեր․


  • Հարած կարտոֆիլ՝ համեմունքներով
  • Մանր կտրատած գազար
  • Մանր կտրատած և տապակած կաղամբ
  • Սպանախ՝ համեմունքներով
Կոտտու Ռոտի

Կոտտու Ռոտին կամ ուղղակի կոտտուն ևս այն ուտեստներից մեկն է, որոնք հեշտությամբ կգտնեք կրպակներում։

Այն դարձել է Շրի Լանկայի հոմանիշներից մեկը։

Հայտնի է իր յուրահատուկ պատրաստման եղանակով և համեմունքներով։

Կոտտուն պատրատսվում է րոտիով կամ լոշիկով։ Սկզբից կտրատում են լոշիկը փոքր կտորներով, հետո տապակում են գրիլի վրա՝ ավելացնելով մնացած բաղադրիչները։

Բաղադրիչներն են․


  • Բանջարեղեններ, օրինակ գազար, կաղամբ, կանաչ սոխ
  • Պրոտեինով հարուստ ուտելիքներ, օրինակ հավ, տավար, ծովախեցգետին
  • Համեմունքներ, օրինակ քարրի, չիլլի պղպեղ, սխտոր
  • Հավկիթ
Ծովախեցգետին և քարրի

Սա Շրի Լանկայի խոհանոցի հանրահայտ ուտեստներից է, որն առանձնանում է իր հարուստ համերով և ախորժելի կոկոսի կաթով։

Թարմ ծովախեցգետնի, կոկոսի կաթի և մի շարք համեմունքների շնորհիվ այն սիրված է բոլորի կողմից։

Այն հաճախ մատուցվում է հատուկ միջոցառումների և տոների ժամանակ։

Այս ուտեստը ունի մի քանի այլ տարբերակ ևս.


  • Կծու ծովախեցգետնով
  • Թամարինդով համեմված ծովախեցգետնով
  • Բանջարեղենով