Արգենտինական խոհանոց
Արգենտինան իդեալական վայր է սննդի սիրահարների համար: Այնտեղ դուք կհամտեսեք սթեյք, պանրով լեցուն պիցցա և համեղ կարամելային կրեմ: Արգենտինական սնունդը ձեզ մոտ կառաջացնի ցանկություն այնտեղ նորից վերադառնալու։
Արգենտինայում ամենահայտնի բաներն են բարձրորակ միսը և կարմիր գինին։ Այնուամենայնիվ, այնտեղ դուք կգտնեք նաև տեղական խոհանոցի հատված, որի վրա ազդեցություն է թողել եվրոպական խոհանոցը։ Հատկապես ուժեղ են իտալական ավանդույթները։
Մենք չենք կարող խոսել արգենտինական ուտելիքների մասին՝ չխոսելով տեղական խորովածի մասին: Արգենտինայում խորովածը կոչվում է ասադո, և դա արգենտինական մշակույթի կարևոր մասն է:
Արգենտինական ասադոն տարբերվում է ԱՄՆ-ում կամ Եվրոպայում մեզ հանդիպած խորովածներից: Արգենտինական խորովածը պարունակում է ավելի մեծ մսի կտորներ երկաթե գրիլի վրա, և ավելի երկար է եփվում:
Արգենտինայում ասադոյի պատրաստումը մշակութային ծես է։ Երբ ինչ-որ մեկը ձեզ հրավիրում է ասադոյի, դուք ներառվում եք մսի պատրաստման գործընթացում, քանի որ խորոված անելը հավաքույթի մի մասն է: Հիմնական նպատակն այն է, որ կարողանանք միսը թարմ գրիլից ուտել։
Ասադո ուտելու համար տեղացիները նաև այցելում են ռեստորաններ կամ արգենտինական խորովածի վայրեր, որոնք կոչվում են պարիլլաներ: Հանգստյան օրերին Բուենոս Այրեսում շատ ընտանիքներ հանդիպում են տեղական ռեստորաններում՝ ասադոո ուտելու: Եթե ցանկանում եք սովորել, թե ինչպես պատրաստել անմոռանալի խորոված, ապա Արգենտինան ձեզ է սպասում։
Էմպանադաները Արգենտինայի ավանդական ուտեստներից են` պատրաստված խմորից և միջուկից: Դուք կարող եք գտնել դրանք ամբողջ Արգենտինայում։ Տեղացիները միշտ- քննարկում են, թե որ տարածաշրջանն ունի լավագույն էմպանադաները:
Արգենտինայում էմպանադաները կարելի է տապակել ձեթի մեջ կամ թխել ջեռոցում: Կա բաղադրիչների լայն տեսականի էմպանադաների լցոնման համար:
Արգենտինական էմպանադաների առավել ավանդական տարբերակներն են.
Խոզապուխտ և պանիր
Կծու միս
Ոչ կծու միս
Եգիպտացորեն
Ինչպես արդեն նշեցինք, Արգենտինական սննդի վրա մեծ ազդեցություն ունի իտալական խոհանոցը, և այդ պատճառով պիցցան արգենտինայում շատ սիրված ուտեստ է: 19-րդ դարի վերջից սկսած Արգենտինայում զգալի եվրոպական ներգաղթ տեղի ունեցավ, հատկապես Իտալիայից: Իտալացի ներգաղթյալների ազդեցությունն արգենտինական մշակույթի վրա այսօր արտացոլված է ինչպես տեղական արգենտինական ժարգոնում, այնպես էլ նրա խոհանոցում:
Արգենտինական պիցցան տարբերվում է նրանով, որ ունի ավելի շատ պանիր և ավելի հաստ խմոր, քան իտալական: Դուք կարող եք պիցցա համտեսել Արգենտինայի շատ քաղաքներում:
Միլանեսան դասական ամենօրյա արգենտինական ուտեստ է:
Այն հավի կամ տավարի բարակ ֆիլե է, որը պատված է հացի փշրանքներով: Տեղական ռեստորաններում այն սովորաբար պատրաստում են կրակի վրա, մինչդեռ արգենտինացիները տանը հակված են այն պատրաստել ջեռոցում:
Ինչպես Արգենտինական որոշ ուտելիքների դեպքում, միլանեսան ի սկզբանե իտալական է: Ժամանակի ընթացքում արգենտինացիները ընդունեցին միլանեզան, և այն դարձավ Արգենտինայում հայտնի ուտեստ:
Արգենտինական ամենահայտնի աղանդերը: Դուլչե դե լեչեն ավանդական արգենտինական կարամելային սփրեդ է, որը պատրաստվում է դանդաղ եփվող կաթից, շաքարավազից և վանիլից: Ուղիղ թարգմանությամբ՝ դուլչե դե լեչե նշանակում է «կաթի քաղցրավենիք»։
Արգենտինացիները մեծ սեր են ցուցաբերում իրենց դուլչե դե լեչեի նկատմամբ, և կարամելի սոուսը Արգենտինայի գրեթե բոլոր աղանդերի բաղադրիչներից մեկն է: Տեղական ցանկացած սրճարանում կամ հացի փռում դուք կտեսնեք ամեն ինչ՝ սկսած մեդիալունայից (արգենտինական ոճի կրուասաններից) մինչև թխվածքաբլիթներ և բրաունիներ՝ դուլչե դե լեչեով:
Ալֆաջորը ևս մեկ հայտնի աղանդեր է, որը չի կարելի անտեսել Արգենտինայում սննդի մասին խոսելիս: Ալֆաջորը երկու թխվածքաբլիթ է՝ մեջտեղում միջուկով: Երբեմն ալֆաջորը թաթախում են շոկոլադի մեջ կամ փոշոտում շաքարի փոշիով։
Արգենտինայում ալֆաջորի ամենաավանդական ոճը կոչվում է ալֆաջոր դե մայսենա: Այդ թխվածքաբլիթները պատրաստված են միլանեսայից կամ եգիպտացորենի օսլայից: Երկու թխվածքաբլիթների մեջտեղում լցված է դուլչե դե լեչեի հաստ շերտ։ Վերջում այն թաթախում են կոկոսի քերուկի մեջ։ Արգենտինայում դուք կարող եք գտնել ալֆաջորների բազմաթիվ տարբերակներ: Թխվածքաբլիթի խմորը կարելի է պատրաստել նաև բրաունիի խմորից։ Միջուկը կարող է լինել մրգային ջեմով կամ շոկոլադե կրեմով։
Ֆակտուրան իսպաներեն բառն է, որն օգտագործվում է Արգենտինայում ավանդական արգենտինական խմորեղենի լայն տեսականի համար: Դուք կարող եք գտնել ֆակտուրա Արգենտինայի հացաբուլկեղենի խանութներում, և անպայման արժե փորձել այս քաղցր արգենտինական ուտելիքներից մի քանիսը: Արգենտինայում ֆակտուրաները հատկապես հայտնի են նախաճաշի և կեսօրվա խորտիկի համար։
Ֆակտուրա խմբի մի մասն է Մեդիալունան։ Այն ֆրանսիական կրուասանների արգենտինական տարբերակն է: Արգենտինայում կան երկու տեսակի մեդիալունաներ՝ մեդիալունա դե մանտեկա և մեդիալունա դե գրասա: Մեդիալունա դե մանտեկան քաղցր է, և պատրաստված է կարագով, ունի հաստ ծանր խմոր և մի փոքր ավելի կարճ է, քան կրուասանը: Մեդիալունա դե գրասան քսուքով է, ավելի աղի է, բարակ և կոմպակտ, քան թե կրուասանը։
Մեդիալունա դե մանտեկասը արգենտինական ամենահայտնի քաղցր ուտեստն է: Հացաբուլկեղենի խանութներում և ավանդական արգենտինական սրճարաններում դուք կգտնեք դրանք նաև մեջտեղից կտրված, և լցված կամ դուլչե դե լեչով կամ խոզապուխտով և պանրով: