Դոլոմիտները համարվում են իդեալական վայր զբոսաշրջության համար։
Այդ շրջանը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան։
Այս բլոգում դուք կտեսնեք այն իրերը, որոնք անհրաժեշտ են Դոլոմիտներում ճանապարհորդելիս։
Լավ արշավական կոշիկները կապահովեն հարմարավետություն՝ ամբողջ ընթացքում: Դրանք պետք է լինեն թեթև, ջրակայուն, ոտքի համար հարմար և ունենան հաստ տակացու։
Պետք է լինեն սովորականից մեկ համար մեծ, վայրէջքների ժամանակ ոտքը չվնասելու համար։
Հագուստ
Դոլոմիտներում եղանակային պայմանները կարող են լինել անկանխատեսելի։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս հագնվել շերտերով։
Բազային շերտ - ընտրեք այնպիսի հագուստ, որը հեռացնում է խոնավությունը և չոր է պահում մաշկը։
Միջին շերտ - վերցրեք ձեզ հետ ֆլիս, քանի որ այն պահում է տաքությունը անգամ բարձր լեռնային պայմաններում։
Արտաքին շերտ - ունեցեք նաև թեթև ջրակայուն բաճկոն, որը կպաշտպանի անձրևից և քամուց: Այն պետք է լինի կոմպակտ և շատ տեղ չզբաղեցնի ձեր ուսապարկում:
Ձեզ հետ ունեցեք նաև ձեռնոցներ, տաք գլխարկ և բաֆ՝ ցրտից և քամուց պաշտպանվելու համար:
Հարմարավետ ուսապարկը ամենակարևոր գույքերից մեկն է։
Մեկ օրյա արշավի համար խորհուրդ ենք տալիս ունենալ 20-30 լիտր տարողությամբ ուսապարկ, իսկ ավելի երկար արշավների համար 40-50 լիտր։
Ուսապարկը պետք է կարգավորվի ըստ հասակի և ուսերի լայնքի, ունենա գոտկատեղին ամրացվող գոտիներ՝ ծանրությունը հավասարաբար բաշխելու համար:
Ջրի պաշարը կարևոր է հատկապես բարձր լեռնային գոտիներում։ Խորհուրդ ենք տալիս վերցնել առնվազն 2 լիտր ջուր:
Դոլոմիտներում կան բազմաթիվ վայրեր, որտեղից դուք կարող եք վերցնել ջուր, բայց ապահովության համար լավ է ունենալ ձեր սեփականը:
Որպես սնունդ կարող եք ունենալ էներգետիկ սալիկներ, ընդեղեն, չրեր և շոկոլադ: Դրանք պարունակում են ածխաջրեր և սպիտակուցներ, ինչը օգնում է ունենալ էներգիա երկար արշավների ժամանակ:
Արշավային ձեռնափայտերը վերելքի և վայրէջքի ժամանակ քչացնում են ծնկերի վրա ընկնող ծանրությունը՝ մի մասը տեղափոխելով ձեռքերի վրա։ Դրանք նաև օգնում են պահել հավասարակշռությունը՝ բարդ վայրերով անցնելիս։
Խորհուրդ ենք տալիս ընտրել ձեռնափայտեր, որոնք պատրաստված են ավելի կարծր և թեթև մետաղներից։
Փակ վիճակում ցանկալի է լինի չափերով փոքր՝ ուղեբեռում տեղավորելու կամ ուսապարկին կցելու համար։
Անկախ այն փաստից, որ Դոլոմիտների արահետներից շատերը լավ գծանշված են, խորհուրդ ենք տալիս վերցնել ձեզ հետ հուսալի նավիգացիոն գործիքներ՝ GPS սարքեր, քարտեզ և կողմնացույց:
Նաև նախապես ներբեռնեք տվյալ վայրի քարտեզը:
Բացի այդ, արահետներին կան կարմիր և սպիտակ գծանշումներ, որոնք օգնում են հեշտությամբ գտնել ճանապարհը։
Խորհուրդ ենք տալիս վերցնել լուսարձակ կամ լապտեր՝ նույնիսկ եթե դուք չեք պլանավորում քայլել մթության ժամանակ։
Դոլոմիտները լի են քարանձավներով, թունելներով և վայրերով, որտեղ տեսանելիությունը կարող է վատ լինել:
Լապտերը պետք է լինի փոքր և ունենա հավելյալ մարտկոցներ։
Դժբախտ պատահարները կարող են լինել ցանկացած պահի, հատկապես բնության մեջ: Այդ իսկ պատճառով կարևոր է ունենալ դեղատուփ՝ թեթև վնասվածքների կամ արտակարգ իրավիճակների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:
Խորհուրդ ենք տալիս ձեզ մոտ ունենալ վիրակապեր՝ կտրվածքների և քերծվածքների բուժման համար, հակասեպտիկ անձեռոցիկներ, վերքերի ախտահանման համար քսուք և ցավազրկողներ։
Վերցրեք նաև գործիք, որը կօգնի հեռացնել տզերին և նվազեցնել վարակվելու վտանգը։
Բարձր լեռնային հատվածներում կարևոր է պաշտպանել մաշկը արևից։
Անպայման ունեցեք հետևյալ իրերը․
Նաև ցանկալի է ունենալ սփրեյ, որը վանում է միջատներին, քանի որ ամռան ամիսներին նրանք լինում են բավականին ակտիվ։