Ալթայը
Սեմինսկի լեռնանցք - Չույա և Կատուն գետերի միախառնում
Այսօր մենք գնալու ենք արշավելու ենք դեպի Փոքր Ակտրու սառցադաշտ և ջրվեժ: Երթուղին լինելու է 10 կմ, 200 մետր հարաբերական բարձրությամբ։ Այն կօգնի ձեզ ադապտացվել բարձրությանը, միաժամանակ վայելելով շրջակա լեռների և սառցադաշտերի հիասքանչ տեսարանները:
Այս օրվա ընթացքում դուք կիմանաք ավելին Ալթայի բնական առանձնահատկությունների մասին և կունանեք անմոռանալի պահեր։ Արշավի ընթացքում գիդը կպատմի տարածաշրջանի երկրաբանության, բուսական ու կենդանական աշխարհի, ինչպես նաև բնության այս յուրահատուկ անկյունի պահպանման կարևորության մասին։
Ճանապարհին սնվելու համար ունենալու ենք նախապես մեզ հետ վերցրած սննդի տուփեր, իսկ նախաճաշը և ընթրիքը անելու ենք հյուրանոցում: Երեկոյան՝ ակտիվ օրվանից հետո, ձեզ սպասում է ռուսական բաղնիք, որը կօգնի վերականգնել ուժերը և վայելել հանգիստը։
Սնունդ - Նախաճաշ, ճաշ (վերցնելու ենք մեզ հետ արշավի ժամանակ) և ընթրիք:
Այսօր մենք կունենանք անմոռանալի արշավ դեպի Մեծ Ակտրու սառցադաշտ և ապշեցուցիչ Կապույտ լիճ: Արշավի երկարությունը 20 կմ է, իսկ հարաբերական բարձրությունը 700 մ ։ Քայլելու ընթացքում վայելելու ենք բարձր լեռների, սառցադաշտերի և լեռնային լճերի հիասքանչ տեսարանները:
Այս արշավի ընթացքում դուք կտեսնեք Ալթայի ամենագեղեցիկ և վայրի հատվածներից մի քանիսը:
Ճանապարհին սնվելու համար կրկին ունենալու ենք նախապես մեզ հետ վերցրած սննդի տուփեր, իսկ նախաճաշը և ընթրիքը անելու ենք հյուրանոցում:
Երեկոյան մեզ սպասում է ռուսական բաղնիք, որը կօգնի վերականգնել ուժերը և վայելել հանգիստը։
Սնունդ - Նախաճաշ, ճաշ (վերցնելու ենք մեզ հետ արշավի ժամանակ) և ընթրիք:
Ինտենսիվ օրերից հետո ամենագնացներով կվերադառնանք Կուրայ գյուղ:
Կուրայ ժամանելուն պես մենք տեղավորվում ենք «Выше гор» գլեմփինգում, որտեղ հարմարավետությունն ու բնությունը միաձուլվում են մեկ տեղում:
Մենք մնալու ենք վրանների նմանվող տներում, որտեղ ունենալու ենք մահճակալներ՝ երկու մեկ տեղանոց / մեկ երկտեղանոց, սպիտակեղեն, սրբիչներ, ծածկոցներ, դեկորատիվ բարձեր, սեղան և աթոռ։
Յուրաքանչյուր տան ներսում լինելու է առանձին լոգասենյակ և լվացարան, մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։
Լինելու են վարդակներ՝ սարքավորումների լիցքավորման համար։
Այսօր հիանալի պահ կլինի հանգստանալու և վերականգնվելու համար՝ վայելելով բնության այս յուրահատուկ անկյունի գեղեցկությունն ու լռությունը:
Սնունդ - Նախաճաշ, ճաշ (վերցնելու ենք մեզ հետ արշավի ժամանակ) և ընթրիք:
Հուլիսի 1-ին մենք կգնանք դեպի Կատու-Յարիկ լեռնանցք, որը հայտնի է իր լեռնային և անտառային տեսարաններով։
Կգնանք դեպի Տելեցկոյե լիճ, որի հարավային ափին գտնվում է մեր «Выше гор» անունով գլեմփինգը։
Ժամանելուց հետո կտեղավորվենք հարմարավետ տներում, որոնք գտնվում են հենց լճի ափին։
Սենյակներում ունենալու ենք մահճակալներ՝ երկու մեկ տեղանոց / մեկ երկտեղանոց, սպիտակեղեն, սրբիչներ, ծածկոցներ, դեկորատիվ բարձեր, սեղան և աթոռ։
Յուրաքանչյուր տան ներսում լինելու է առանձին լոգասենյակ և լվացարան, մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։
Լինելու են վարդակներ՝ սարքավորումների լիցքավորման համար։
Հիմնական սենյակի և տեռասի լուսավորությունը կստեղծի հարմարավետ մթնոլորտ հանգստանալու և բնությունը վայելելու համար:
Լճի հիասքանչ տեսարանները և բնության այս յուրահատուկ անկյունի հանգստությունը թույլ կտան լիովին հանգստանալ և վայելել Ալթայի գեղեցկությունը:
Սնունդ - Նախաճաշ, ճաշ և ընթրիք:
Հուլիսի 2-ին մենք կուղևորվենք դեպի Ուչարի ջրվեժ, որը համարվում է Ռուսատանի ամենադիտարժան և դժվար հասանելի ջրվեժներից մեկը։
Դեպի ջրվեժ տանող երթուղին 16 կմ է և տևում է մոտ 8 ժամ: Ուչարի բարձրությունը 160 մետր է և այն համարվում է Ռուսաստանի թոփ 5 դժվար հասանելի ջրվեժներից մեկը։Դեպի ջրվեժ տանող արահետը արկածային է և լի խոչընդոտներով։
Ճանապարհը անցնելու է քարքարոտ տարածքներով, խիտ անտառներով և գետերով, ինչը կօգնի մեզ սուզվել Ալթայի վայրի գեղեցկության մեջ։
Այս ճանապարհի վերջում մեր առաջ կբացվի հիասքանչ տեսարան դեպի Ուչարի ջրվեժ, որտեղ բնությունը կզարմացնի ձեզ իր ուժով:
Ջրվեժի մոտ ժամանակ անցկացնելուց հետո կուղևորվենք դեպի հյուրանոց։
Այս օրը իսկական փորձություն կլինի ձեր մարմնի և ոգու համար և անկասկած կդառնա այս ճանապարհորդության ամենավառ պահերից մեկը։
Սնունդ - Նախաճաշ, ճաշ (վերցնելու ենք մեզ հետ արշավի ժամանակ) և ընթրիք:Հուլիսի 3-ին մենք կուղևորվենք դեպի Ռուսաստանի տեսարժան վայրերից մեկը։
Այս վայրը կարելի է համարել բնության հրաշք։
Քարե սնկերի մոտ տանող ճանապարհին կանցնենք Չուլիշման գետով, որը արշավին էլ ավելի լավ տրամադրություն կհաղորդի։
Գետն անցնելուց հետո կսկսենք վերելքը, որը կտևի մոտ 1,5 ժամ։ Հանելով Քարե Սնկերին՝ կհիանանք այնտեղից բացվող լեռնային տեսարաններով։
Այս վայրը հայտնիի է իր անսովոր քարերով, որոնք նման են հսկա սնկերի կամ սյուների։ Քարե սնկերի մոտ դուք կկարողանաք ուսումնասիրել շրջակա տարածքը, հիանալ այնտեղից բացվող տեսարաններով և ծանոթանալ այս զարմանալի գոյացությունների պատմությանը:
Սնունդ - Նախաճաշ, ճաշ (վերցնելու ենք մեզ հետ արշավի ժամանակ) և ընթրիք:
Հուլիսի 4-ին մենք կանցկացնենք մեր վերջին օրը Ալթայի Տելեցկոե լճում: Վաղ առավոտյան միկրոավտոբուսով կհասնենք Արտիբաշ, որտեղ մեզ կսպասի նավը։
Նավարկության ընթացքում կանգ կառնենք տարբեր տեսարժան վայրերում։
Այստեղ դուք կունենաք լեռներով շրջապատված լճի հիասքանչ տեսարաններ, որոնք երկար կմնան ձեր հիշողության մեջ:
Նավարկությունից հետո մենք կշարունակենք ճանապարհը դեպի՝ «Урочище Сайкол» հյուրանոց: Հրաժեշտի ընթրիքի ընթացքում կվայելենք համեղ ուտեստներ և կկիսվենք այս ճանապարհորդության հիշողություններով:
Կգիշերենք երկհարկանի տնակներում, որտեղ կան բոլոր պայմանները հաճելի հանգստի համար։
Սնունդ՝ նախաճաշ, ճաշ նավի վրա և հրաժեշտի ընթրիք:
Հուլիսի 5-ին օրը կսկսենք նախաճաշով, այնուհետև կունենանք ազատ ժամանակ՝ վայելելու վերջին ժամերը Ալթայում։
Դուք կկարողանաք զբոսնել, հանգստանալ կամ պարզապես վայելել ժամանակը։
Օդանավակայանի ճանապարհին դուք կկարողանաք ևս մեկ անգամ վայելել Ալթայի լեռնային տեսարանները՝ ավարտին հասցնելով ձեր ճանապարհորդությունը Ռուսաստանի այս զարմանահրաշ անկյունում:
$ 2550 | Երկտեղանոց սենյակի համար
$ 3100 | Մեկտեղանոց սենյակի համար